Թուրքիան անցնում է բացահայտ քայլերի. Կարեն Հովհաննիսյանն ահազանգում է
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան այլևս անցնում է չափերը, և Հայաստանը պետք է պահանջի Թուրքիայից, որպեսզի դադարեցնի ակնհայտ թշնամանք պարունակող հայտարարություններ տարածել, որն էլ իր հերթին տանում է հայ-ադրբեջանական հակամարտության ավելի սրման։ Ադրբեջանական կողմի սադրանքի պատճառով այսօրվա զոհի մասին հայտարարությունից ընդամենը մեկ ժամ հետո թուրքական «Հաբեր Գլոբալ» հեռուստաընկերությունը ներկայացնում է ռեպորտաժ այդ դեպքի մասին և ներկայացնում, թե սահմանին իրավիճակը սրվել է հայկական կողմի պատճառով, իսկ քիչ առաջ էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն է իր թվիթերյան էջում թվիթ արել։ Նա նախ ցավակցել է այսօրվա ադրբեջանական սադրանքի պատճառով չեզոքացված ադրբեջանական կողմի զինծառայողի ընտանիքին, այնուհետև Հայաստանին կոչ արել «հավաքել խելքը և վերջ տալ ագրեսիաին»։ Թուրքիան ամեն գնով ցանկանում է այս տարածաշրջանում ունենալ ռազմական ներկայացվածություն և դա անում է արդեն բացահայտ կերպով»։




















Սպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ-ին պատկանող բեռնատարը և «Volkswagen»-ը. կան տուժածներ
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Ալիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին
Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն
IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասին
Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա
ԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին