Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
TOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՔենեդիի սեռական գաղտնիքները և Մերիլին Մոնրոյի մահը Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal«Եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել». Սարգիս Գրիգորյան Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանՄեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք Քերոբյան
Աշխարհ

ԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին

Ռուսաստանից դուրս եկած թուրքական ALTURA տանկերը, որը տեղափոխում էր 140 հազար տոննա նավթ, հարվածի է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել Սև ծովի բաց հատվածում և ուղեկցվել է հզոր պայթյունով։ Տանկերի կամրջակը վնասվել է։ Հաղորդվում է, որ նավի մեքենայական բաժանմունքը լցվել է ջրով։

Այն բանից հետո, երբ ԱԹՍ-ից հարված ստացած տանկերը օգնության ազդանշան է տվել, դեպքի վայր են ուղարկվել առափնյա պահպանության ծառայությունները, ծովային անվտանգության ուժերը և Nene Hatun մասնագիտացված արտակարգ արձագանքման նավը:

Քանի դեռ շարունակվում են նավին օգնություն ցուցաբերելու աշխատանքները, իրավասու մարմինների կողմից պաշտոնական հայտարարություն այն մասին, թե արդյոք սա հարձակում էր, դեռևս չի ստացվել:

Հաղորդվում է, որ անձնակազմի անդամների շրջանում տուժածներ չկան, իսկ անձնակազմի 27 թուրք անդամների առողջական վիճակը գնահատվում է լավ: