Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Տնտեսություն

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը խոստացված համակարգային բարեփոխումները հետաձգելու՝ պոպուլիստական փաթեթավորմամբ հերթական փորձն է․ Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը հոդված է գրել, որում անդրադառնում է սոցիալական պաշտպանության ոլորտում համակարգային բարեփոխումներին։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև։

Պարբերաբար ներկայացնում ենք սոցիալական պաշտպանության ոլորտում համակարգային բարեփոխումների հետաձգման փաստերին, դրանց իրական պատճառներին ու հետևանքներին:

Այս մեկը վերաբերում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի և հարակից այլ օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթին: Շուրջ երկու տարվա քննարկումների արդյունքում մշակված նախագծերի այս փաթեթը ՀՀ կառավարության ներկայացմամբ՝ Ազգային ժողովն ընդունեց 2020թ. մարտի 4-ին:

Օրենսդրական նշված փոփոխություններով ընդամենն առաջարկվում էր սոցիալական աջակցության տրամադրման ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների պարզ վերաբաշխում: Մասնավորապես, 2021թ. հունվարի 1-ից տեղական ինքնակառավարման մարմինները չեն իրականացնելու կառավարության պատվիրակած սոցիալական ծառայությունները: Այդ լիազորությունները փոխանցվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Սա էլ ներկայացվեց՝ որպես երկար մտածված առանցքային փոփոխություն, ՀՀ կառավարության կողմից խոստացված համակարգային բարեփոխում:

Իրականում այս փոփոխությունը պոպուլիստական փաթեթավորմամբ հերթական փորձն է՝ խոստացված համակարգային բարեփոխումները հետաձգելու և նախորդ երկու տարիներին սեփական անգործությունը քողարկելու նպատակով: Ավելին՝ սա կարող է հանգեցնել սոցիալական աշխատողների հաստիքների կրճատման:

Իսկ գործող իշխանությունները խոստացել էին ընտանիքների անապահովության գնահատման համակարգի արմատական վերանայում, որը հանդիսանում է սոցիալական աջակցության քաղաքականության հիմնական և որոշիչ գործիքը: Այս համակարգի հիմնախնդիրները վերաբերում են դրա գործառնական հիմքերին, որոնք սահմանված են ՀՀ կառավարության որոշումներով և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամաններով:

Իշախանափոխությունից հետո արդեն անցել է բավարար ժամանակ՝ երկուսուկես տարի, սակայն անապահովության գնահատման համակարգի խոստացված արմատական վերանայումներն իրականացված չեն: Այս ընթացքում կատարված մեկ-երկու փոփոխությունները, ներառյալ նաև վերը նշվածը, կրում են կոսմետիկ բնույթ՝ առավել խորացնելով համակարգում առկա խնդիրները:

Իրական լուծում ապահովող փոփոխությունները պետք է սկսել հենց անապահովության և սոցիալական կարիքի գնահատման մեթոդաբանական ու տեղեկատվական լիարժեք հիմքերի ապահովումից: Հետևաբար, սոցիալական ծառայություններ մատուցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպությունների ենթակայության փոփոխությունները, միավորումները, եղած լիազորությունների վերաբաշխումները և նմանօրինակ մեխանիկական այլ փոփոխությունները՝ ի սկզբանե ձախողված են արդյունքի տեսանկյունից:

Պակաս մտահոգիչ չի նաև մեկ այլ իրողություն: Փաստորեն, նույնիսկ այս պարզ փոփոխության նպատակով մշակված նախագծերի փաթեթն Ազգային ժողով է ներկայացվել թերի և այդպես էլ ընդունվել է: Այդ թերությունները շտկելու նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2020թ. սեպտեմբերի 22-ին հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Հիմա էլ քննարկվելու է 2020թ. մարտի 4-ին ընդունված օրենքների պարզունակ փոփոխությունների նախագծերի սխալների ուղղման հարցը:

Իսկ այս ընթացքում սոցիալական պաշտպանության քաղաքականության պատասխանատու բարձրաստիճանները սիրողական մակարդակով միայն խոսում են առկա խնդիրներից, լավագույն դեպքում էլ նախաձեռնում են ոչ առաջնային և թերի փոփոխություններ: Կարևորն այն է, որ անցնող յուրաքանչյուր ամսվա համար ստանում են պարգևատրումներ՝ իրենց հիմնական աշխատավարձերի չափով: