Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Տնտեսություն

«Դիմում եմ պարոն Փաշինյանին, այս ձևով գյուղատնտեսություն զարգացնելը խայտառակություն է, 3 օր է՝ խաղողը բերել, կանգնել ենք քուչեքը». խաղողագործները բողոքի ակցիա են իրականացրել

Արարատի մարզի Ոստան համայնքում բողոքի ակցիա են իրականացրել խաղողագործությամբ զբաղվող գյուղացիները, նրանք նշեցին,  որ երեկ երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում մեքենաներով եկել են գործարանի տարածք, սակայն երկար ժամանակ կանգնած են մնացել, մթերում չի իրականացվել:

Խաղողագործները նշում են՝ իրենց խնդրանքը կառավարությանը մեկն է՝ մի քանի գործարան ավելացնեն, մթերեն խաղողը: «Իրենք իրենց ուզած ձևով ոնց ուզում են այդպես էլ անում, ինչ կա ձևական է, եթե մթերման գործընթացը ձգձգվի, ճանապարհ փակելու քայլին ենք դիմելու, ուրիշ ելք չկա, դա է մնացել»,- նշեցին գյուղացիները՝ հավելելով՝ 10 օր հետո գյուղացին պետք է վարկ փակի, ի՞նչ է անելու:

Ըստ նրանց՝ Կառավարությունը պետք է նիստ հրավիրի, հանձարարական տա վաղվանից զբաղվել մթերումներով, սա մթերում չէ, սա խայտառակություն է. այս ժողովուրդը մեղք է, այսպես շարունակել չի լինի:

«Էս պահին հանրապետությունում ինչքան ղեկավար ուժ կա, բոլորը վարչապետի ձեռքին է՝ ԿԳԲ-ն էլ, ՊՆ-ն էլ, միլիցիան էլ, տո էլ ինչ ասեմ՝ մենք էլ, նա ոնց ասի, էնպես էլ լինում է։ Այստեղից ում էլ այդ աթոռը տան, ցանկացածն էլ կարող է նման բան անել։ Ուղղակի ցանկություն է պետք, ուրիշ ոչինչ, տեղից իրար գալ է պետք»,- ասաց խաղողագործներից մեկը:

Նրանք նաև նշեցին, որ եթե պատճառաբանում են, թե մթերող ընկերությունը մասնավոր է և Կառավարությունը ոչինչ չի կարող անել, այդ դեպքում ինչո՞ւ է Կառավարությունն առանց տոկոսների վարկեր տրամադրում։

«Այսօր պարոն Փաշինյանն ուզում է այս երկրում գյուղատնտեսություն զարգացնի, իմ տված հարկերի հաշվին մարդկանց ձրի վարկեր է տալիս։ Հիմա դիմում եմ պարոն Փաշինյանին՝ այս ձևով գյուղատնտեսություն զարգացնելը խայտառակություն է։ Ո՞վ է տեսել` խաղողը բերեն, երեք օր կանգնեն քուչեքը ու չընդունեն։ Պարոն Փաշինյանը թող իր գյուղնախարարին ուղարկի այստեղ: Մթերում է, գան տեսնեն՝ ինչպես է անցնում։ Մի ամիս առաջ մեր գյուղում եռուզեռ էր, բնակիչների հետ ընկերությունը պայմանագիր էր կնքում, կնքում էր, որ տաներ դներ Նիկոլի սեղանին ու սուբսիդիա ստանա՞ր պետությունից։ Կամ մթերող ընկերությունները Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն ունեն, կամ էլ եթե չունեն՝ ավելի վատ Նիկոլ Փաշինյանի համար»,- նշեցին խաղողագործները։

Ըստ նրանց՝ երկրում ամեն ինչ վերահսկողությունից դուրս է եկել, ով ինչ ցանկանում, անում է։