Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թոշակառուների անկանխիկ ծախսերը նվազագույն են, հետվճարի այդ մեխանիզմը՝ անարդյունավետ․ Դավիթ ՀակոբյանԲաժանիր, որ տիրես․ մեր ժողովրդին միտումնավոր են պառակտել․ Լիլիթ ԱրզումանյանՖասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ»
Տնտեսություն

Ազնիվ չէ այս տնտեսական իրավիճակում ամեն գնով պարգևավճարներ տալ․ պետությունը պետք է հրաժարվի դրանից․ Թաթուլ Մանասերյան

Օրեր առաջ ՊԵԿ նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ութ ամսվա կտրվածով ունենք մոտ 49 միլիարդ դրամի պակաս հարկային հավաքագրում և ենթադրվում է, որ գնալով այդ թիվը կաճի: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ այդպիսի արդյունքը կանխատեսելի էր, սակայն ՊԵԿ նախագահը պետք է այդ հարցում ավելի արհեստավարժ լինի և պրակտիկ ու խթանող քաղաքականություն վարի, որպեսզի ձեռներեցությունը հարկերի պատճառով չընդատվի, ինչը  արդեն իսկ նկատվում է:

Տնտեսագետի խոսքով`մի կողմից Կառավարությունը ծրագրեր է մշակել, որոնք միտված են խթանելու փոքր և միջին բիզնեսին, մյուս կողմից տեսնում ենք, որ բիզնեսները փակվում են, ինչը պատճառ է դառնում ոչ միայն գործազրկության, այլև ՀՆԱ-ի անկման:

«Այն թիվը, որի չափով նախատեսում են ավելի քիչ հարկ հավաքել, ավելի համեստ թիվ է, քան այն պարգևավճարների գումարը, որոնք հատկացվում են այս անպատեհ ժամանակներում: Ես չեմ կարծում, որ հիմա պետք է ամեն գնով պարգևավճարներ տալ, հատկապես այն մարդկանց, ովքեր չեն էլ աշխատում։ Ազնիվ չէ այս պայմաններում, ունենալով տնտեսության մեջ նման իրավիճակ, պարգևատրումներ կատարել: Ճիշտ հակառակը, մինչև նորմալ բնականոն տնտեսության զարգացման փուլ մտնելը բարոյական և արդար կլինի, որ Կառավարությունը հրաժարվի պարգևատրումներից: Իսկ ՊԵԿ համակարգում, տեղեկատվության համաձայն, բավական մեծ են պարգևավճարները, ավելին ասեմ, ստացված եկամուտների զգալի մասը գնում է պարգևատրումների վրա»,- նշել է Մանասերյանը և հավելել՝ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Կառավարության, ԱԺ-ի և մյուս պետական օղակներում շատ են չհիմնավորված ծախսերը, օրինակ՝գործուղումներ, ներկայացուցչական ծախսեր։

«Պետք չէ արհեստականորեն մտածել, թե ինչպես այդ գումարներն արագ-արագ ծախսել, դրա փոխարեն կարևոր է, որ այդ գումարը պետբյուջե մտնի, գոնե ծախսային այն մասերը, որոնք առաջնահերթություն են, այդ մասով ֆինանսավորվեն»,- ասել է տնտեսագետը։

Անդրադառնալով հագուստի մաքսազերծման հետ կապված փոփոխություններին, ըստ որի՝ մաքսազերծումը կատարվելու է ոչ թե կիլոգրամով, այլ՝ հատով, Թաթուլ Մանասերյանը նշեց, որ փոփոխության տրամաբանությունը և փիլիսոփայությունը կարելի է հասկանալ, եթե այդ բիզնեսում ներգրավված անձանց հանդեպ պետությունը հոգատար լինի և կարողանա նրանց համար պայմաններ ստեղծել.

«Այդ մարդիկ հանապազօրյա հացի հարց են լուծում, պետությունը կարող է մի քանի տասնյակ մարդկանց խնդիրները կարգավորել։ Այդ դեպքում միայն արդարացված կլինի այդ քաղաքականությունը:  Դա պետք է իրականացվի աշխատատեղերի ապահովմամբ, նրանց տեղական արտադրության մեջ ներգրավելով: Եթե ասում ենք, որ Հայաստանը սոցիալական, ժողովրդավար, իրավական պետություն է, այս խնդիրը պետք է մտահոգի, այն չի կարելի շրջանցել»:

Դիտարկմանը, թե հայկական արտադրանքը ավելի թանկ է, քան ներմուծված ապրանքը, այս պարագայում ի՞նչ քայլեր պետք ձեռնարկվեն, որ ոչ միայն առևտրով զբաղվողները, այլև քաղաքացիները չտուժեն, տնտեսագետը նշեց, որ նման խնդիր կա, հեշտ չէ մրցակցել այնպիսի պետութունների հետ, ինչպիսիք են Իրանը, Չինաստանն, որոնք տասնամյակներ շարունակ մրցունակ ապրանք են վաճառում համաշխարհային շուկայում՝ բարձր պահելով և՛ որակական, և՛ գնային մակարդակը.

«Այնուամենայնիվ ՀՀ-ը կարող է հաջողակ դառնալ թեթև արդյուանաբերության բնագավառում, արտադրել այն, ինչը ավելի լավ կարող է ստացվել, քան մյուսների մոտ, ուղղակի դրա համար պետք է մրցունակության բավարար մակարդակ ձեռք բերել: Պետությունը պետք է աջակցի առանձին ապրանքների և տնտեսության մրցունակության բարձրացմանը։ Սա բազմագործոն խնդիր է, մի հարցով չի լուծվում, բայց, ընդհանուր առմամբ, հնարավոր է»:

Թաթուլ Մանասերյանը նաև հավելեց, որ լավ կլինի, որպեսզի Հայաստանի Կառավարությունը հաշվի առնի ոչ միայն մեր երկրում, այլ  տարածաշրջանում և ամբողջ աշխարհում ընթացող  զարգացումները․ «Եվրասիական տնտեսական միությունում մեզ համար կարծես նոր հնարավորություններ են ստեղծվում, պետք է կարողանանք ճիշտ վերադիրքավորվել, բայց նախ պետք է կարողանանք լուծել տնտեսական սպառնալիքների վնասազերծման խնդիրը և բազմաթիվ այլ հարցեր, որոնք, ցավոք սրտի, Կառավարության ուշադրությունից հեռու են գտնվում»: