Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Տնտեսություն

Հայաստանում կմեկնարկի «Կանաչ գյուղատնտեսության» զարգացման 11.7 միլիոն եվրոյի ծրագիր

Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն»-ը (ՕԳԱՆ) մարտի 22-ին ներկայացրել է 3,3 մլն եվրո արժողությամբ իր ծրագրի արդյունքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն»-ից:

 

Հաղորդագրության մեջ նշված է. «Ծրագիրը մեկնարկել էր 2015 թ.-ին Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման նպատակով և իրականացվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

 

Փակման միջոցառմանը զուգահեռ տեղի ունեցավ Ձորաղբյուրում (Կոտայք) վերազինված Ուսուցման կանաչ կենտրոնի և Արճիսում (Տավուշի մարզ) նոր Ուսուցման կանաչ կենտրոնի բացման արարողությունը, որտեղ ծրագրով տրամադրվել է նոր տեխնիկա, գործիքներ և սարքավորումներ փորձացուցադրական կարողությունների բարելավման  նպատակով: Միջոցառման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան  Պյոտր Սվիտալսկին մասնակցեց կենտրոնի վերաբացման ժապավենը կտրելու և օրգանական ծառ տնկելու հանդիսավոր արարողություններին:

«Եվրամիությունը աջակցում է գյուղատնտեսությանը` որպես Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներից մեկին, որը կազմում է ՀՆԱ-ի մոտ 18 տոկոսը և ապահովում է աշխատուժի մոտ 36 տոկոսը: Գյուղատնտեսությունը և գյուղի զարգացումը հարակայուն զարգացման ավելի լայն օրակարգի անկյունաքարերից է, ինչպես նշված է Հայաստանի 2014-2025թթ. զարգացման ընթացիկ ռազմավարության մեջ: Օրգանական գյուղատնտեսությունը կարող է լինել նշակետ Հայաստանի համար, ինչը համապատասխանում է տեղական համատեքստին, այսինքն՝ քանակի փոխարեն ապավինել արտադրանքի բարձր որակին: ԵՄ-ի «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագիրը նպաստել է Հայաստանի կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարության իրականացմանը` աջակցելով օրգանական գյուղատնտեսության մասին օրենքի և այլ իրավական ակտերի վերանայմանը: Ծրագրի շրջանակներում իրականացված գործողություններից էր օրգանական խորհրդատվական ծառայությունների խթանումը, օրգանական արտադրանքի մասին իրազեկվածության բարձրացումը, արտադրողների համար շուկաների հասանելիության բարձրացումը և գյուղատնտեսական կրթության ոլորտի խթանումը», - ասաց դեսպան Սվիտալսկին:

 

Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ ՕԳԱՆ ծրագիրը 1 միլիոն եվրո է տրամադրել ուղղակիորեն 45 հայ ֆերմերներին և վերամշակողներին, սկսելու կամ ընդլայնելու իրենց օրգանական արտադրությունը: Օրգանական գյուղատնտեսական ուսումնական ծրագիր է ներդրվել Հայաստանի գյուղատնտեսական քոլեջներում ապագա մասնագետներին կրթելու համար, և մշակվել են համապատասխան դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ: Ծրագիրը նաև կոնկրետ ներդրում է ունեցել կառավարության շրջանակներում օրգանական արտադրանքի և առևտրի օրենսդրական ու կարգավորող դաշտը բարելավելու ուղղությամբ:

Օրգանական արտադրանքի համար ստեղծվել է նոր բրենդավորում և փաթեթավորում, իրականացվել է առաջմղում տեղական և միջազգային շուկաներում: «Օրգանական սեպտեմբեր» և նման քարոզարշավների շնորհիվ Հայաստանում օրգանական սննդի առավելությունների մասին իրազեկվածությունը աճել է 40%-ով, ստեղծելով 680 մշտական և  սեզոնային աշխատատեղեր՝ օրգանական արտադրողների շրջանառությունը զգալիորեն ավելացել է:

 «Մենք սկսեցինք այս ճանապարհորդությունը 2015 թ.-ին՝ նպատակ ունենալով համախմբելու, ամրացնելու և զարգացնելու օրգանական սեկտորը Հայաստանում: Շատ ուրախ եմ, որ այդ ժամանակից ի վեր օրգանական արտադրողների թիվը կրկնապատկվել է: Համեղ հայկական օրգանական արտադրանքը գրավել է նաև միջազգային գնորդների ուշադրությունը Դուբայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում ցուցահանդեսների արդյունքում` պայմանավորված ավելի քան 0.5 միլիոն եվրո արժողությամբ պայմանագրերով», - ասաց Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:

«Ծրագրի մեկ այլ նվաճումներից է «Օրգանական Հայաստան» ասոցիացիան, որը ստեղծվել է ապահովելու ուժեղ և միասնական ազգային ձայն օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավաստագրված ֆերմերների և վերամշակողների համար և ստեղծելու ու աջակցելու  արտադրողի կողմից առաջնորդվող ազգային օրգանական շարժմանը և ներպետական քաղաքականության հարթակին:

Յուրաքանչյուր ավարտ մի նոր բանի սկիզբ է՝ ծրագրի լավ աշխատանքի շնորհիվ ԱԶԳ-ն կարող է ներկայանալ որպես ԵՄ-ի վստահելի գործընկեր գյուղատնտեսության ոլորտում, և շուտով մենք մեկնարկն  ենք տալու Հայաստանում «Կանաչ գյուղատնտեսության» զարգացման 11.7 միլիոն եվրոյի ծրագրի` ԵՄ-ի կողմից հսկայական աջակցությամբ», - ընդգծել է Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը»: