Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել դիմել հոգեբույժի օգնությանը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին, ով առաջ էր քաշում «լուսավոր իսլամի» գաղափարը, խորհուրդ է տվել «դիմել հոգեբույժի օգնությանը»։
Հոկտեմբերին Մակրոնը մեծ ելույթ է ունեցել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ: Երկրի ղեկավարը հայտնել է, որ դեկտեմբերի 9-ին կներկայացվի համապատասխան օրինագիծ։ Այն ուղղված կլինի հանրապետական արժեքների ամրապնդմանը, իսկ Ֆրանսիայի իշխանությունները հատուկ ուշադրություն կդարձնեն երեխաներին ուսուցանելուն: Մակրոնը նաև ասել է, որ Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ միասին անհրաժեշտ է ստեղծել մի կազմակերպություն, որը երկրում կկառուցի «լուսավոր իսլամ»: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «իսլամը ազատել արտաքին ազդեցությունից և ուժեղացնել վերահսկողությունը մզկիթների ֆինանսավորման վրա»:
«Ի՞նչ ունի Մակրոնը իսլամի և մահմեդականների դեմ: Այն փաստը, որ պետության ղեկավարը իր երկրում այդ կերպ վարվում է միլիոնավոր մահմեդականների հետ, առաջին հերթին մտքի վերահսկողության կորուստ է: Նա պետք է դիմի հոգեբույժի», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը ավելի վաղ դժգոհություն էր հայտնել Մակրոնի ելույթից: Էրդողանի խոսքով՝ իսլամական անջատողականության դեմ պայքարի մասին իր խոսքերով՝ Ֆրանսիայի ղեկավարը ցանկանում է «հաշիվ մաքրել մահմեդականների հետ»: Նա նաև մեղադրել է Մակրոնին տոտալիտար «հակաիսլամական համակարգ» ստեղծելու մտադրության մեջ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է