Էրդողանն ավելի մեծ սպառնալիք է աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը․ Դավութօղլու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ սպառնալիք է աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Այս մասին հայտարարել է թուրք առաջնորդի նախկին դաշնակից, Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, գրում է The National-ը: Դավութօղլուն իր կուսակիցների առջև ունեցած ելույթում հայտարարել է, թե Եվրոպայի և աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետության մշակույթն է, որը տարածել են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին Էրդողանն է: «Ցեղապետության չափանիշը ընտրության բացակայությունն է, իսկ ընտրությունը ժողովրդավարության չափանիշն է։ Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, և կա խորը կոռուպցիա, իսկ մեր երկրի արժանապատվությունը վիրավորում են դրսում, մենք կշարունակենք արտահերթ ընտրությունների կոչ անել»,- հայտարարել է նա։ Դավութօղլուն նաև քննադատել է կառավարման նախագահական համակարգը, որը կյանքի է կոչվել 2016 թվականին Էրդողանի կողմից: Նա նշել է, որ երկիրը պետք է վերադառնա խորհրդարանական համակարգի, քանի որ ներկայիս համակարգը միայն ճգնաժամեր է առաջացնում: Նա վերահաստատել է արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իր պահանջը, որն ընդդիմությունն առաջ էր քաշել հոկտեմբերի սկզբին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է