Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ. Գագիկ ԾառուկյանԱյս իշխանությունը միայն աղետներ է բերել․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպեցին կուսակցության Գորիս և Սիսիան համայնքների համակիրների հետ Ucom-ի Unity փաթեթները՝ Հայաստանում լավագույն ֆիքսված կապով Նարեկ Կարապետյանը Սիսիանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական և քաղաքական մոտեցումները Նարեկ Կարապետյանը Գորիսում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տեսլականը Մուրալով ստացված «խաղաղությունը» կայուն հիմքեր և հեռանկար չունի․ Մենուա ՍողոմոնյանՀուսանք՝ Բարձր Դատարանը հարցին կտա արդարացի և իրավական լուծում. Ցոլակ Ակոպյան Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե Հովհաննիսյան Հայ- ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից է կախված մեր պետականության ամրությունը. Մհեր ԱվետիսյանՋրային հաշվեկշիռը մեր երկրի, կյանքի հաշվեկշիռն է. Հրայր ԿամենդատյանՓաշինյանի պես գործակալն իրավունք չունի որևէ մեկի պիտակավորել. նա Արցախը պատանդ է թողել. Չալաբյան Փոքր բիզնեսի ազատագրում․ տնտեսական աճի հիմքը, որը կարող է փոխել խաղի կանոնները Հակամարտություն հավատքի շուրջ․ ինչ ուղերձ է տալիս իշխանությունը Եկեղեցուն Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ ՌԴ նախագա՞հն ինձ հետ հանդիպում պիտի խնդրի, ես պիտի խնդրեմ. ես ինձ հաշիվ եմ տալիս՝ ինչ պետություն է ՌԴ-ն. Նիկոլ Փաշինյան«Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. ԻսագուլյանՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ-ին պատկանող բեռնատարը և «Volkswagen»-ը. կան տուժածներԵթե մարդն ասում է Վանից եմ, «ստալինյան հայրենասիրության» դրսևորում է. այն նպատակ ունի հային պանդուխտի գիտակցության մեջ պահել և թույլ չտալ, որ ՀՀ-ն զարգանա. Փաշինյան Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համար

Կորոնայով հիվանդ եմ, տունն եմ մնացել,ի՞նչ եք ֆեյք-մեյք կապում իմ հետ.Սամվել Ալեքսանյանը հերքում է. Mediaport

Սամվել Ալեքսանյանն ասել է, որ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով 25 օր տնից դուրս չի եկել, բայց նոյեմբերի 23-ին կառավարությունում Փաշինյանի հետ է հանդիպել: Այս մասին գրում է Mediaport թելեգրամյան ալիքը:

«Mediaport-ն այսօր հայտնել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանն իրեն պատկանող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկա ունի, որի աշխատանքները համակարգում է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը:

Mediaport-ի թղթակիցն այսօր մուտք է գործել նշված ֆաբրիկա այն պահին, երբ Սամվել Ալեքսանյանը երկու հոգու հետ քանդելիս է եղել համակարգիչները, որոնք փոխանցել է առևտրի կենտրոնի բակում սպասող «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին (շիշ բռնող), որը այդ համակարգիչները տեղավորել է 363 HH 11 պետհամարանիշով միկրոավտոբուսի մեջ ու տարել է: Այնուհետև Ալեքսանյանի անվտանգության աշխատակիցները խլել են մեր թղթակցի հեռախոսն ու ջնջել փաստն ապացուցող լուսանկարները՝ սպառնալով, որ եթե գրենք կատարվածի մասին, ապա «կփոշմանենք, որ ծնվել ենք»:

Armlur.am-ը կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել Ալեքսանյանից` ստանալով հետևյալ պատասխանը. «Ազիզ ջան, 25 օր ա` տանից դուրս չեմ եկել: Կորոնայով հիվանդ եմ, չեմ շփվում ոչ մեկի հետ, տունն եմ մնացել: Ի՞նչ եք ֆեյք-մեյք կապում իմ հետ»»,- գրում է Mediaport-ը:

Թելեգրամյան ալիքը հայտնում է նաև, որ Ալեքսանյանի պնդումն իրականությանը չի համապատասխանում:

««25 օր տնից դուրս չեկած ու ոչ մեկի հետ չշփված» Սամվել Ալեքսանյանը ընդամենը 5 օր առաջ՝ նոյեմբերի 23-ին, եղել է կառավարությունում և հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ (լուսանկարը՝ ՀՀ վարաչապետի կայքից):

Հավելենք, որ մասնագետներն այս պահին աշխատում են ջնջված կադրերը վերականգնելու ուղղությամբ»,- նշել է թելեգրամյան ալիքն ու հավելել, որ առաջիկայում հավելյալ փաստեր կհրապարակեն` ապացուցելով, որ իրենց հրապարակումն ամբողջապես համապատասխանում է իրականությանը: