Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էլի եմ ասում ` հայրենակիցներս հետ նորմալ խոսացեք. Ալիկ ԱլեքսանյանԳյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ. Գագիկ ԾառուկյանԱյս իշխանությունը միայն աղետներ է բերել․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպեցին կուսակցության Գորիս և Սիսիան համայնքների համակիրների հետ Ucom-ի Unity փաթեթները՝ Հայաստանում լավագույն ֆիքսված կապով Նարեկ Կարապետյանը Սիսիանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական և քաղաքական մոտեցումները Նարեկ Կարապետյանը Գորիսում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տեսլականը Մուրալով ստացված «խաղաղությունը» կայուն հիմքեր և հեռանկար չունի․ Մենուա ՍողոմոնյանՀուսանք՝ Բարձր Դատարանը հարցին կտա արդարացի և իրավական լուծում. Ցոլակ Ակոպյան Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե Հովհաննիսյան Հայ- ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից է կախված մեր պետականության ամրությունը. Մհեր ԱվետիսյանՋրային հաշվեկշիռը մեր երկրի, կյանքի հաշվեկշիռն է. Հրայր ԿամենդատյանՓաշինյանի պես գործակալն իրավունք չունի որևէ մեկի պիտակավորել. նա Արցախը պատանդ է թողել. Չալաբյան Փոքր բիզնեսի ազատագրում․ տնտեսական աճի հիմքը, որը կարող է փոխել խաղի կանոնները Հակամարտություն հավատքի շուրջ․ ինչ ուղերձ է տալիս իշխանությունը Եկեղեցուն Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ ՌԴ նախագա՞հն ինձ հետ հանդիպում պիտի խնդրի, ես պիտի խնդրեմ. ես ինձ հաշիվ եմ տալիս՝ ինչ պետություն է ՌԴ-ն. Նիկոլ Փաշինյան«Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. ԻսագուլյանՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ-ին պատկանող բեռնատարը և «Volkswagen»-ը. կան տուժածներԵթե մարդն ասում է Վանից եմ, «ստալինյան հայրենասիրության» դրսևորում է. այն նպատակ ունի հային պանդուխտի գիտակցության մեջ պահել և թույլ չտալ, որ ՀՀ-ն զարգանա. Փաշինյան
Քաղաքականություն

Նարեկ Կարապետյանը Գորիսում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տեսլականը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 26-27-ին աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Այցի ընթացքում Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ծրագրերն ու «Ուժեղ Հայաստան» կառուցելու տեսլականը։ Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում նա պատասխանել է համակիրներին հետաքրքրող հարցերին։

Գորիսում ունեցած իր ելույթում Նարեկ Կարապետյանը անդրադարձել է վերջին տասնամյակների քաղաքական և տնտեսական զարգացումներին՝ ընդգծելով, որ երկար տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերվել Հայաստանին։

«Վերջին 30-35 տարում ունեցել ենք տարբեր ղեկավարներ։ Բոլորի հետ Կարապետյանը հանդիպել և ասել է՝ իր հայրենիքին շարունակելու է աջակցել, հարյուրավոր միլիոններ ուղարկել է Հայաստան»,– նշել է նա։

Նրա խոսքով՝ իրականացված ներդրումներն ու աջակցությունը, այդ թվում՝ Արցախում, չեն բերել սպասվող արդյունքներին։

«Տասնյակ և հարյուրավոր միլիոններ Արցախի մեջ ներդրում անելուց հետո մենք տեսնում ենք, որ մի ստորագրությամբ մենք կորցնում ենք էն, ինչ կա Արցախում, իսկ Հայաստանում աղքատության հարցը չի լուծվում։ Հայաստանում մարդկանց կյանքի որակական փոփոխություն չի լինում»,– ասել է Կարապետյանը։

Նա նաև քննադատել է գործող քաղաքական ուղղությունը՝ այն բնորոշելով որպես «գլուխ կախելու ուղի»։

«Կարապետյանը տեսնում է, որ ոչ թե փոփոխություն չի լինում, այլ երկրի ղեկավարությունը վերցնում է լրիվ ուրիշ ուղի՝ գլուխ կախելու ուղի, որի ծայրը չի երևում»,– ընդգծել է նա։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Կարապետյանը նշել է, որ նման մոտեցումը վտանգավոր է երկրի համար։

«Այսօր նա հայտարարել է, որ հայկական պահանջատիրությունը չի պաշտպանելու։ Դա նշանակում է՝ ցեղասպանության ճանաչումը պետականորեն չի պահանջելու։ Դա երկիր պահելու ձև չի»,– ասել է նա՝ հավելելով. «Ձեր հարևանները կասեն՝ մեր ղեկավարը խելոք է երևում, այ ձեր ցավը տանեմ, մի հատ ձեր հարևան գայլերին նայեք»։

Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ երկրի զարգացման համար անհրաժեշտ է հստակ և ուժեղ քաղաքական ուղի։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության աշխատանքային այցը շարունակվում է։