Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Աշխարհ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների անձնական փոխհարաբերությունները թույլ են տալիս գտնել ներդաշնակ լուծումներ. Պեսկով

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի անձնական հարաբերություններն ու կառուցողական տրամադրվածությունը թույլ է տալիս գտնել վիճելի հարցերում ներդաշնակ լուծումներ, պատմել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բացի այդ, իհարկե, մենք ունենք երկկողմանի հարաբերությունների հսկայական հիմք: Եւ երբ այդ շրջանակում երկու պետությունները ղեկավարում են առաջնորդները, որոնք այդպես են վերաբերվում միմյանք, որոնք միմյանց համարում են խոսքի եւ գործի մարդ, դա գրավականն է այն բանի, որ, եթե անգամ ծագում են տարաձայնություններ, եթե ծագում է շահերի բախում, ապա առաջնորդների կառուցողական տրամադրվածությունը թույլ կտա ներդաշնակ ելք գտնել այդ իրավիճակից»,-ասել է նա:

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան խոշորագույն աշխարհաքաղաքական խաղացողներ են, որոնք կարող են եւ պետք է ունենան նշանակալի ներդրում տարածաշրջանում անվտանգության եւ կայունության գործում: «Ամեն դեպքում պետք է անել այնպես, որ պատերազմ չլինի»,-եզրափակել է նա:

Ավելի վաղ Պուտինն անվանել էր էրդողանին մարդ, որը կատարում է իր խոստումը՝ չնայած նրան, որ իրենց հայացքերը կարող են տարբերվել առանձին հարցերում: Իր հերթին Էրդողանը պատասխանել է Պուտինին նույնանման հայտարարությամբ եւ ասել, որ համարում է Ռուսաստանի նախագահին ազնիվ մարդ: