Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իշխանությունը մի բան է խոստանում, իրականությունը՝ լրիվ հակառակը ապացուցում․ Աննա ԿոստանյանՎերափոխել լռողների լռությունը. Վահե Հովհաննիսյան Հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորվող նոր առանցքը Երբ գործադիրը փորձում է գրավել Եկեղեցու իրավազորությունը Եթե ընտրություններից առաջ կառավարությունը խուսափում էր սոցիալական բունտից, ապա հուլիսից սկսած նրանք կիրառելու են ավտոմատացված համակարգեր. Հրայր ԿամենդատյանԻնչու է բացարձակ անընդունելի Նիկոլ Փաշինյանի կողմից մեր Եկեղեցու պառակտման բոլոր փորձերը. Ավետիք ՉալաբյանԴատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Արամ Վարդևանյան ՀՀ-ում վարչապետի աշխատակազմի ծախսերն աճել են 4 անգամ, իսկ գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում նույնպես աճել է․ Նարեկ ՍուքիասյանՖասթ Բանկի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կայացել է լուսային դրոն շոու ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար. Արթուր ԴանիելյանՆիկոլ Փաշինյանի աշխատակազմի ծախսերն ավելին են, քան Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցվածՀետախուզությունը մտածողություն է, և այսօր հենց դրանից է կախված մեր պետության պահպանությունըՁեր կարծիքով` ներկաներից քանի՞սն են Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցներ. Ալիկ ԱլեքսանյանԹաիլանդի Փհուքեթ կղզու մոտակայքում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակը բախվել է ձկնորսական նավի. կա 1 զnհ, 22 վիրավnրՀնագետները հայտնաբերել են 2500-ամյա գրիչ՝ հին հունական Դիոնիսոս աստծո բաց պատկերովԵթե Նիկոլ Փաշինյանի կատարած հшնցանքները գումարում ենք իրար, ապա հանրագումարի պшտժաչափը, մասնագետներն էլ կգնահատեն, ցմшհ բшնտարկությունն է․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Վերադարձնենք վարորդական իրավունքը՝ մեքենայով տուն պահող քաղաքացիներին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Թագավորական շքեղություն. Ալ Թանի ընտանիքի ոսկերչական գլուխգործոցների հավաքածունՌուբիոն և Նեթանյահուն հեռախոսազրույցով քննարկել են Իրանին, Սիրիային և Գազային առնչվող հարցեր. Reuters19-ամյա տղան դանակահшրել է 2 անչափահասի
Աշխարհ

Հայաստանում տապալվեց նաև իրանական ուղղությունը

Արցախյան պատերազմը բացահայտեց Հայաստանի Հանրապետության թույլ և անարդյունավետ արտաքին քաղաքականությունը գրեթե բոլոր ուղղություններով, որոնցից նշանակալին իրանական ուղղությունը դարձավ։ Դրա գագաթնակետը, ըստ էության, պատերազմի ընթացքում ԻԻՀ փոխարտգործնախարարի այցն էր տարածաշրջան՝ Բաքու-Մոսկվա-Երևան-Անկարա երթուղով, կարգավորման անհասկանալի պլանով ու ոչ հայանպաստ դրույթներով։ Արաղչիի այցերի հիմնական նպատակը տարածաշրջանային տերությունների մասնակցությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման` իրանական նախաձեռնության մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելն էր և ըստ մի շարք վերլուծաբանների՝ կարգավորման համար ՌԴ-Իրան-Թուրքիա բանակցությունների ձևաչափը կիրառելը՝ դուրս մղելով գործընթացից Արևմուտքին։

Սակայն իրանական ծրագիրն այդպես էլ լրջորեն չքննարկվեց, քանի որ պատերազմը դադարեցնելու հարցն արդեն իսկ քննարկվում էր Երևան-Մոսկվա-Բաքու-Անկարա ձևաչափով, որքան էլ որ այս ձևաչափն անընդունելի էր պաշտոնական Երևանի համար հասկանալի պատճառներով։
Նոյեմբերի կեսերին նաև տեղեկատվություն տարածվեց, որ ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը Ղարաբաղի հարցով կմեկնի Բաքու և Մոսկվա, այցերը չկայացան, սակայն արցախյան հարցով երևանյան կանգառի բացակայությունը ևս չվրիպեց մի շարք վերլուծաբանների ուշադրությունից՝ որակվելով՝ որպես տարածաշրջանում Հայաստանի սուբյեկտայնության վերացում։

Ուշագրավն այն է, որ ՀՀ-ին ու ԻԻՀ-ին չհաջողվեց և ավանդաբար չի հաջողվում լուրջ արդյունքների վերածել համատեղ շահերը, օգտագործել հարաբերությունների ողջ ներուժը։ ՀՀ հեղափոխական իշխանության սկզբնական հայտարարությունները թույլ էին տալիս ենթադրել, որ Իրանի ուղղությամբ լուրջ արդյունքներ են լինելու, տնտեսական պրոյեկտներ են իրականացվելու,սակայն, ինչպես բոլոր ուղղություններում, սա ևս մնաց հայտարարությունների մակարդակում, և ներկայիս իշխանությունները փորձեցին իրենց վերագրել ՀՀ նախկին իշխանությունների որոշ նախաձեռնություններ իրանական ուղղությամբ։ Հարկ է նշել նաև, որ Իրանի հետ սահմանների առնչությամբ մի շարք ոչ միանշանակ հայտարարություններ արվեցին, ինչպիսին 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր այն մասին, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, ինչը երկար քննարկումների պատճառ դարձավ։ Ըստ մի շարք վերլուծաբանների՝ Հայաստանն Իրանի հետ բավարար աշխատանք չտարավ նաև Իսրայելում դեսպանատուն բացելու հարցն ընկալելի դարձնելու ուղղությամբ։

Այնուամենայնիվ, թվում էր՝ պատերազմի շրջանակում ևս ՀՀ-ն ու Իրանը համատեղ շահեր ունեն՝ հատկապես՝ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ռազմական ներկայության ընդլայնման, պատերազմում Իսրայելի անուղղակի մասնակցության, ադրբեջանաիրանական խնդիրների, Թուրքիայի կողմից հակամարտության գոտի ահաբեկիչների ներմուծման և ընդհանրապես անվտանգության ու Իրանի դեմ ավելի լայն աշխարհաքաղաքական «խաղի» հարցում։ Սակայն Հայաստանին չհաջողվեց նույնիսկ այս պատերազմում ԻԻՀ-ին դարձնել ՀՀ-ի «գործընկեր»՝ ունենալով բազմաթիվ ընդհանուր շահեր։ Հայաստանին չի հաջողվել ո՛չ ավելի լայն կոնտեքստում, ո՛չ առանձին դրվագներում հաջողությունների հասնել երկկողմ հարաբերություններում և իր հարևանությամբ ունենալ վստահելի գործընկեր։

Ավելին՝ նույնիսկ տեղի փորձագիտական համայնքը՝ բացառությամբ մի քանի մասնագետների, համարժեք չի ներկայացրել, վերլուծել ԻԻՀ արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ ադրբեջանաիրանական հարաբերությունները և շահերը։ Եվ չնայած Ադրբեջանի զորահանդեսում ԻԻՀ տարածքների ադրբեջանական պատկանելության մասին էրդողանաալիևյան ակնարկները որոշակի հրապարակային «փոխհրաձգության», սպառնալիքների պատճառ դարձան Իրանի հետ, ադրբեջանաաիրանական համագործակցությունը բնականոն հունով զարգանում է։ Օրերս իրանական մամուլում տեղեկություն տարածվեց, որ Նախիջևանում մեկնարկել է Իրան-Ադրբեջան տեխնիկական համատեղ հանձնաժողովի նիստը՝ Խոդաֆարինի և Ղիզ Ղալասի ջրամբարների և Օրդուբադի ու Մարազադի ՀԵԿ-երի շահագործման և այդ ուղղությամբ համագործակցության կապակցությամբ: Նախիջևանում ԻԻՀ հյուպատոսարանի փոխանցմամբ՝ Իրան-Ադրբեջան համատեղ այդ նիստում կողմերը մտքերի փոխանակում են կատարել համագործակցության եղանակների մասին:

Ինչո՞ւ են հայ-իրանական հարաբերություններն այս վիճակում, և ի՞նչ պետք է անի ՀՀ-ն իրանական ուղղությամբ՝ հարցերին արձագանքելով՝ իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը կարծիք է հայտնում, որ հարաբերությունները երկու կողմից ունեն վերանայման և քայլերի կարիք՝ թե քաղաքական, թե առևտրատնտեսական մակարդակներում։ Քաղաքականապես, նրա որակմամբ, Թեհրանը ձգտում է բարիդրացիական հարաբերությունների իր բոլոր հարևանների հետ, որոնք բազմաթիվ են, հարևանների թվաքանակով Իրանը բացառիկ երկրների շարքում է։ Ուստի, ըստ վերլուծաբանի, ծրագրեր իրականացնելիս՝ Իրանը, բնականաբար, ընտրում է ամենաշահեկանները տվյալ պահին, քանի որ, ինչպես հայտնի է, Իրանն իր հերթին՝ իր ներքին խնդիրներն ունի։

«Մեր երկրներից յուրաքանչյուրն առաջնորդվում է իր շահերով։ Թեհրանն ու Երևանն ավանդաբար ձգտում են պահպանել բացառիկ դրական ֆոնը քաղաքական հարաբերություններում, ինչը բարդ է Հայաստանի տեսանկյունից՝ Թուրքիայի, Ադրբեջանի, ԻԻՀ տեսանկյունից՝ Իսրայելի, ԱՄՆ-ի պատճառով։ Եթե Թեհրանի տեսանկյունից դիտարկեք, կհասկանաք, թե ինչպիսի գլոբալ խնդիրներ ունի Իրանն Արևմուտքի հետ, Մերձավոր Արևելքում կամ տարբեր այլ հարևանների հետ։ ԻԻՀ արտաքին քաղաքականությունը գուցե որոշ ուղղություններով պրոակտիվ չէ, բայց Ղարաբաղյան հարցի ուղղությամբ կրկին ավանդաբար Իրանն ունեցել է հավասարակշռված մոտեցում, թվացել է, որ չի աջակցում կողմերից մեկին մյուսի դեմ, և՝ հակառակը։ Բայց այս պատերազմը Թեհրանին որոշակի խնդիրներ է բերել, Իրանն անտարբեր չէ, պարզապես անշահախնդիր կողմ է, գուցե սա դժվար ընկալվի։ Բայց խնդիրներ այս ամենի հետևանքով առաջացել են նաև Իրանի համար, նոր սպառնալիքներ, նոր իրավիճակներ ու մարտահրավերներ։ Իրականում տարածաշրջանը փոխվել է ու դեռ կփոխվի, եթե տարածաշրջանի բնակիչների էթնիկ կազմը փոխվի»,- ասաց Բարզեգարը։

Նրա խոսքով՝ ԻԻՀ ԱԳ նախարարի այցերը Բաքու և Մոսկվա, ամենայն հավանականությամբ, ուղղված էին ահաբեկչական ներկայության վերացման շուրջ բանակցությունների։ «Հենց այդ պատճառով գուցե չկար Երևանը։ Բայց ինչ խոսք, կա ավելի լավ աշխատելու, սերտ հարաբերությունների ու համագործակցության կարիք»,- ասաց վերլուծաբանը։ Նրա կարծիքով՝ ազդակներ պետք է ստացվեն նաև Երևանից, որն էլ իր խնդիրներն ունի և չի կարող մեծ ներդրումներ անել հայ-իրանական պրոյեկտներում։

«Տնտեսական պրոյեկտներում էական է ռեսուրսի, ներդրումների խնդիրը։ Որտեղ ներդրումն արվում է, այնտեղ համագործակցությունն արագորեն զարգանում է։  Անկախ խնդիրներից՝ Իրանը փորձում է խնդիրներ չունենալ հարևանների հետ, տարածաշրջանում պահպանել Թուրքիայի և Ռուսաստանի հետ համագործակցությունը, ինչը կարևոր է նաև Արևմուտքի հետ խնդիրների ֆոնին։ Այն, ինչ կա, Իրան-ՀՀ հարաբերություններում խնդիրների մի շարքի հետևանքով է երկու կողմից։ Այս ամենի արդյունքում գուցե համարժեք կերպով չեն զարգանում, քանի որ յուրաքանչյուրն ունի իր հրատապ խնդիրները»,- ասաց վերլուծաբանը՝ հույս հայտնելով, որ ճգնաժամային հարցերի հաղթահարումից հետո կլինի քաղաքական և տնտեսական ռեսուրս վերանայումների համար։

Ավելին