Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու
Տնտեսություն

Մշակող արդյունաբերության արտադրանքը նվազել է 3.4%-ով ընդհանուր արդյունաբերության 0.2% անկման ֆոնին

Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 1 տրլն 832 մլրդ 103.1 մլն դրամ (ավելի քան 3 մլրդ 767 մլն 511.4 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 0.2%-ով, 2020-ի նոյեմբերին այդ արտադրանքի ծավալը կազմել է 204 մլրդ 302.9 մլն դրամ և 2019-ի նույն ամսվա համեմատ նվազել 6.1%-ով, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ աճել 4.0%-ով։

Անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսներին հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղի արտադրանքը կազմել է 363 մլրդ 159.6 մլն դրամ և 2019-ի նույն ամիսների ցուցանիշը գերազանցել 12.7%-ով, 2020-ի նոյեմբերին արտադրությունը վերոնշյալ ոլորտում հասել է 36 մլրդ 114.2 մլն դրամի՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ նվազելով 7.7%-ով, 2020-ի հոկտեմբերի համեմատ՝ 3.5%-ով։

Մշակող արդյունաբերությունը 2020-ի հունվար-նոյեմբերին տվել է 1 տրլն 217 մլրդ 602.8 մլն դրամի արտադրանք՝ 3.4%-ով պակաս, քան 2019-ի նույն ամիսներին, անցյալ տարվա նոյեմբերին այդ ոլորտում թողարկվել է 143 մլրդ 491.0 մլն դրամի արտադրանք՝ 2019-ի նույն ամսվա ցուցանիշից 6.7%-ով պակաս, և 2020-ի հոկտեմբերի ցուցանիշից 4.6%-ով ավելի։

Անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսներին էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում թողարկվել է 231 մլրդ 569.6 մլն դրամի արտադրանք. աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 0.4%: 2020 նոյեմբերին ոլորտի արտադրանքը կազմել է 22 մլրդ 897.5 մլն դրամ և 2019-ի նոյեմբերի համեմատ աճել 0.5%-ով, իսկ 2020 հոկտեմբերի համեմատ՝ 13,1%-ով։

Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտը 2020-ի հունվար-նոյեմբերին տվել է 19 մլրդ 771.1 դրամի արտադրանք կամ նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից 14.4%-ով պակաս, այս տարվա նոյեմբերին ոլորտում գրանցվել է 1 մլրդ 800.2 մլն դրամի արտադրանք, որի ծավալը 2019-ի նույն ամսվա համեմատ նվազել է 4,4%-ով, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ՝ 4.1%-ով