Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում
Հասարակություն

Շավարշ Մուրադյանը զոհվել է Մարտակերտի այն դիրքում, որը պաշտպանել էր Ապրիլյան պատերազմի ժամանակ

24-ամյա Շավարշ Մուրադյանը սեպտեմբերի 27-ին մեկնել էր ռազմաճակատ՝ ժամկետային զինծառայող եղբոր կողքին լինելու համար, սակայն եղբորը հասնել չէր հաջողվել․ նրան տարել էին այլ ուղղությամբ, որտեղ էլ մարտերի ժամանակ զոհվել էր 2 օր անց։

«Սեպտեմբերի 27-ին գնաց աշխատանքի ու կես ժամ հետո զանգեց, ասաց՝ պատերազմ է սկսվել, պետք է գնամ եղբորս մոտ։ Եկավ տուն արդեն կազմ-պատրաստ, ասաց՝ ես ինչպե՞ս այստեղ մնամ, եթե եղբայրս այնտեղ թշնամու դեմ կռիվ է տալիս։ Ես եղբորիցս 4․5 տարի ավելի եմ ապրել, ինքը ոչ մի պատերազմ չի տեսել, ես տեսել եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Շավարշ Մուրադյանի մայրը՝ Անահիտ Թումանյանը՝ նշելով, որ որդին մասնակցել էր Ապրիլյան պատերազմին։ 

Շավարշի և Ալեքսի հայրը՝ Մարտուն Մուրադյանը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Շավարշը սիրում էր կրկնել, որ հորից է  էհայրենասիրություն ժառանգել։

«Շավարշն ինձ հետ կիսվում էր իր մտորումներով, ասում էր` երբ պատերազմ սկսվի, անպայման գնալու եմ։ Ասում էր, որ շուտով պատերազմ է սկսվելու և Ադրբեջանին օժանդակելու է Թուրքիան»,- նշեց Շավարշի մայրը։

Շավարշը պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, «Արծիվ-30» մահապարտ ջոկատի հետ էր մեկնել առաջնագիծ, սակայն նրան տարել էին ոչ թե Հադրութ՝ որտեղ ծառայում էր իր եղբայրը, այլ Մարտակերտ, քանի որ Ապրիլյան պատերազմի ժամանակ այնտեղ մասնակցել էր մարտական գործողությունների։

Շավարշը 11-րդ դասարանում, հաղթելով «ՖԼԵՔՍ» մրցույթում, մեկնել էր ԱՄՆ՝ սովորելու, վերադարձից հետո ընդունվել Հայաստանի Ամերիկյան համալսարան:

«Շատ բանիմաց էր և զարգացած։ Այն, ինչ սովորեցնում էի, սպունգի նման վերցնում էր։ Ամերիկյան համալսարանում իր անունով կրթաթոշակ է բացվել, որովհետև ինքը միշտ պայքարում էր, որ լավագույններն ուսման վարձի խնդիր չունենան։ Դասախոսներն ափսոսանքով էին խոսում նրա մասին, ասում էին՝ Շավարշն Ամերիկյան համասարանի արևն էր»,- ավելացրեց Անահիտ Մուրադյանը։

Շավարշ Մուրադյանը զոհվել է սեպտեմբերի 29-ին Մարտակերտի այն դիրքում, որը պաշտպանել էր Ապրիլյան պատերազմի ժամանակ։

Ավելին