Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան
Հասարակություն

Հայաստանյան աշխատավարձերի շուկայի ուսումնասիրությունը՝ տարբեր աշխատատեղերի համար

 Cascade People & Business ՄՌ ծառայություններ և խորհրդատվություն տրամադրող ընկերությունը R-insights Research Company հետազոտական ընկերության հետ համատեղ մշակել են նախագիծ, որի նպատակն է հայաստանյան աշխատավարձերի շուկայի ուսումնասիրությունը (salary survey)՝տարբեր աշխատատեղերի համար: Ընտրվելու են կազմակերպությունների համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող պաշտոններ/աշխատատեղեր, որոնց վերաբերյալ իրականացվելու է աշխատավարձի ուսումնասիրություն:«Մեր իրականությունն էապես փոխվել է, և այս պահի կարևոր խնդիրներից մեկն, ըստ մեզ, ՄՌ համայնքը հասանելի, արագ և միևնույն ժամանակ խորքային գործիքներով ապահովելն է: Հատկապես առանցքային ենք համարում աշխատավարձի ուսումնասիրության նորագույն ստանդարտների ներմուծումը մեր իրականություն: Ըստ այդմ՝ մշակել ենք համատեղ պրոդուկտ՝ միավորելով երկու ընկերությունների փորձագիտական ռեսուրսները:»,- նշել է Cascade People & Business խորհրդատվական ընկերության հիմնադիր և Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի նախագահԱրփի Կարապետյանը:

Нет описания.

 «Աշխատավարձերի ուսումնասիրության՝ մեր կողմից մշակված մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս համապարփակ կերպով գնահատել պաշտոնների վարձատրությունների բաշխումը շուկայում ՝ միևնույն ժամանակ փորձելով հնարավորինս քիչ ծանրաբեռնել ՄՌ բաժինների պատասխանատուներին՝ պահանջվող տվյալների տրամադրման փուլում: Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ ձգտել ենք ձևավորել հետազոտական պրոդուկտ, որը ՄՌ ղեկավարներին հնարավորություն կտա բարձրացնելիրենց որոշումների արդյունավետությունը՝ հիմնվելով շուկայի տվյալների վրա:»,- նշել էR-insights Research Companyհետազոտական ընկերության հիմնադիր Դիանա Ղազարյանը։

Нет описания.

 Հետազոտությունն իրականացվում է գաղտնիության սկզբունքով. այսինքն՝ որևէ անվանական տվյալ որևէ տեղում չի հրապարակվելու, բոլոր հավաքագրված տվյալները վերլուծվելու են ընդհանրացված տարբերակով:

 Հետազոտությունը նպատակունի ներառել հայաստանյան շուկայի 100-ից ավելի ընկերություն, ինչի արդյունքում ընկերությունները հնարավորություն կունենան ստանալ շուկայի համապարփակ պատկեր: Մշակված մոտեցումը միտված է ապահովել արագություն՝ հնարավորինս պարզեցված հարցաթերթի շնորհիվ, և ճկունություն: Արդյունքում պատրաստվելու է համընդգրկուն վերլուծական հաշվետվություն յուրաքանչյուր պաշտոնի համար, որն ամփոփելու է աշխատավարձի հարցման ամբողջացված արդյունքներն ըստ տարբեր չափանիշների (ոլորտ, կազմակերպության չափ, աշխատանքային նկարագրի բովանդակություն և այլն):

 Cascade People & Business ընկերությունը (www.cascade.am) հանդիսանում է  մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական առաջատար ընկերություն Հայաստանում՝  գործելով «Ամեն ինչ ՄՌ ոլորտում և ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Իր   գործունեության 10 տարիների ընթացքում ՝համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ ՝ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության՝դառնալով նշաձող օրեցօր ավելի աճող ու զարգացող  ՄՌ համայնքի համար: Հայաստանի ՄՌ ասոցիացիան սկսած 2008թ-ից մինչ այսօր ունի շուրջ 70-ից ավել անդամ՝ավելի քան 45 ընկերություններից, որի նպատակն է  համախմբել ՄՌ ոլորտի առաջատար մասնագետներին՝ՄՌ ոլորտի հանրայնացման, մասնագիտական զարգացման, ՄՌ ակումբ գործնական հանդիպումների ու  մարդկային ռեսուրդների կառավարման (ՄՌԿ) դաշտի բարելավման միջոցով:

 R-insights հետազոտական ընկերությունն  (https://www.r-insights.am)առաջարկում է շուկայի և սոցիալական հետազոտությունների ամբողջական փաթեթ՝ հիմնվելով որակի միջազգային ստանդարտների վրա: Մեր հետազոտությունները միտված են բացահայտելու սպառողական վարքի մոդելները, դուրս բերելու առանցքային միտումները, վեր հանելու թիրախային խմբերի կարծիքները, գիտելիքները և զգացմունքները, գնահատելու  մեր գործընկերների կողմից նախատեսվող գործողությունների պոտենցիալ արդյունքները և արդեն իսկ իրականացված գործողությունների ազդեցությունները: Հիմնվելով ավանդական հետազոտական մեթոդաբանությունների վրա՝ մենք զուգահեռաբար առաջնորդվում ենք նորարարական մոտեցումներով և առաջարկում ենք լուծումներ՝ մեր գործընկերների տեղեկատվական կարիքներին արձագանքելու համար: Այս ամենը հիմք է ծառայում արդյունավետ ռազմավարությունների մշակման և իրագործման համար:

 

Հավելյալ տեղեկությունների համար՝Արմինե Դանիելյան

[email protected]

094 58 46 96