Հարազատների մուտքը կլինիկա չի խոչընդոտվել. «Բեգլարյան» ԲԿ-ն պարզաբանում է տարածել
«Բեգլարյան» ԲԿ-ն պարզաբանում է տարածել այսօր մահացած 30-ամյա ծննդկանի դեպքի առնչությամբ եւ հայտնել, որ ծննդկանի հարազատների մուտքը ԲԿ չի խոչընդոտվել:
«01.02.2021թվականին 00 ժամ 30ր «Բեգլարյան»ԲԿ է ընդունվել Ն.Լ. Արշակյանը գանգատվելով պտղի ակտիվ խաղից և ցավերից որովայնի ստորին շրջանում: Հղին կլինիկայում հետազոտվել է,դրվել է նախնական ախտորոշում ՝
Ds: Հղիություն 35շբթ:ԲՄԱ: ԲԳԱ
Վարիկոզ հիվանդություն
Պտղի ներարգանդային հիպօքսիա
Սպառնացող վաղաժամ ծննդաբերություն
Հաշվի առնելով ախտորոշում հղին կլինիկայում ստացել է հղիությունը պահպանող բուժում ՝ մագնեզիալ թերապիա,սպազմոլիտիկ, արգանդ-պլացենտար արյան շրջանառությունը բարելավող թերապիա:
01.02.2021թ 21ժամ 00ր կատարվել է հերթական ԿՏԳ (պտղի սրտի զարկերի մոնիտորինգ) հետազոտությունը, որի ժամանակ դիտվել է պտղի սրտի զարկերի հաճախացում 190-200 զ/ր, սրտի զարկերը՝ պարզ և ռիթմիկ:
Դրվեց կլինիկական ախտորոշում ՝
Ds: Հղիություն 35շբթ:ԲՄԱ: ԲԳԱ
Վարիկոզ հիվանդություն
Պտղի ներարգանդային սուր հիպօքսիա
Հղիին և հղիի ամուսնուն տեղյակ է պահվել պտղի կյանքին սպառնացող վտանգի և շտապ կարգով ծննդալուծման անհրաժեշտության մասին: Ստացվել է հղիի և հղիի ամուսնու համաձայնությունը կեսարյան հատման ճանապարհով ,շտապ կարգով ծննդալուծման համար: Վարման պլանը համաձայնեցված է եղել կլինիկայի տնօրեն, պրոֆեսոր ՝ Գ.Ա. Բեգլարյանի հետ:
01.02.2021թ 22 ժամ 00ր սպինալ անզգայացման պայմաններում կատարվել է կեսարյան հատում արգանդի ստորին սեգմենտում: Վիրահատությունը ընթացել է հարթ:Ծնվել է անհաս, իգական սեռի 3000,0գ քաշով,49 սմ հասակով նորածին,առկա էր պորտալարի փաթաթում պարանոցի շուրջ:Նորածնի վիճակը գնահատվել է կայուն բավարար: Դրվել է հետվիրահատական ախտորոշում ՝
Ds: Հղիություն 35շբթ:ԲՄԱ: ԲԳԱ
Վարիկոզ հիվանդություն
Պտղի ներարգանդային սուր հիպօքսիա
Վաղաժամ ծննդաբերություն
Պորտալարի փաթաթում
02.02.2021 թ 05 ժամ 30ր Ծննդկանի վիճակը կտրուկ վաթարացել է, կատարվել է վերակենդանացման բոլոր միջոցառումները, որոնք անարդյունավետ էին և 06 ժամ 15 ր արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը և ծննդկանի հարազատներին: Հարազատների մուտքը կլինիկա չի խոչընդոտվել: Նրանք հանդիպել են վիրահատող բժշկին և հերթապահ անձնակազմին: Ուստի Շամշյանի հաղորդումը այն մասին,որ կլինիկայի դռները զմռսված են և բժիշկները հօդս են ցնդել չի համապատասխանում իրականությանը:
Ընթանում է դատաբժշկական փորձաքննություն և հետաքննություն, որի արդյունքների մասին հավելյալ կտեղեկացնենք:
«Բեգլարյան» ԲԿ-ի տնօրինությունը և ամբողջ բուժանձնակազմը ցավակցում և կիսում է հարազատների վիշտը»:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը