Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին դպրոց մտավ ոստիկանների ուղեկցությամբ. ուսուցիչները լքեցին դպրոցը
Աբովյան քաղաքի N1 դպրոցի նորանշանակ տնօրենը՝ Քարմելա Առաքելյանը, ոը Կոտայքի մարզի նախկին մարզպետ, Շրջակա միջավայրի ներկայիս նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է, քիչ առաջ դպրոց մտավ ոստիկանների ուղեկցությամբ։
Նշենք, որ այսօր առավոտից դպրոցում սկսվել է գործադուլ-դասադուլ՝ ընդդեմ Քարմելա Առաքելյանի նշանակման, որին միացել են բոլոր ուսուցիչները և աշակերտները։ Նրանք այսօր ծնողների հետ միասին առավոտյան հավաքվել են դպրոցի շենքում՝ իրենց բողոքը հայտնելով ԿԳՄՍ նախարարության որոշման դեմ։
Ուսուցիչներից Հայկ Փայտյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կեսօրին նորանշանակ տնօրենը եկել է դպրոց, սակայն հավաքվածները թույլ չեն տվել, որ նա ներս մտնի։ Քիչ առաջ դպրոց են եկել Աբովյանի ոստիկանապետն ու մարզային վարչության պետը, որոնք հավաքվածներին նախազգուշացրել են, որ եթե դպրոցի տնօրենին ներս չթողնեն, ոստիկանները ուժ կկիրառեն։
«Դպրոցը ոնց որ գաղութ լինի։ Անընդհատ ոստիկանական նոր խմբեր են գալիս»,– ուղիղ եթերում ասաց Հայկ Փայտյանը։ Նրա խոսքով՝ իրենք առայժմ չեն հեռանա դպրոցի բակից, չի բացառվում, որ նստացույց սկսեն։
Ոստիկանների ուղեկցությամբ դպրոց մտնող նորանշանակ տնօրենին տեսնելով՝ հավաքվածների շրջանում դժգոհության ալիք բարձրացավ, նրանք «անինքնասեր» էին անվանում տնօրենին, ապա ի նշան դժգոհության բոլորը դուրս եկան դպրոցից։
Նշենք, որ ուսուցչական ամբողջ կազմը հայտարարել է, որ պատրաստ է ազատման դիմումներ ներկայացնել, եթե նախարարությունն իրենց կարծիքը հաշվի չառնի և դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանի չվերանշանակի։
Դպրոցի ուսուցիչներից Արտակ Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Քարմելա Առաքելյանը, առանց դպրոցի խնդիրներին ծանոթ լինելու, տնօրենի ընտրությանը ներկայացրել է ծրագիր, որում գրված է, որ դպրոցի ուսուցիչները տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաներին չեն տիրապետում։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը