Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան
Հասարակություն

31 ամյա զինվորական է սպանվել. ողբերգական դեպքի նոր ՝ սարսափելի մանրամասները

Գորիս քաղաքում նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում ողբերգական դեպք է ունեցել. սպանվել է 31-ամյա կապիտան Վահե Մկրտչյանը։  

NEWS.am-ի հետ զրույցում Վահե Մկրտչյանի կինը՝ Նորա Հարությունյանը, պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել.  

«Նոյեմբերի 29-ին, երեկոյան՝ 20։30-ի սահմաններում փոխգնդապետ Արտակ Մանուչարյանն իր վարորդ՝ պահեստազորային Արտակ Խարտխալյանի հետ ունեցել է վիճաբանություն։ Նշեմ, որ պահեստազորայինը եղել է ոչ սթափ վիճակում, որը հաստատվել է նաեւ փորձաքննությամբ։ Նրանք միմյանց ուղղությամբ զենք են պահել, որը տեսնելով ամուսինս, միջամտել է, արդյունքում նրանցից մեկը, դեռեւս անհայտ է որ մեկը, մահացու հրազենային վնասվածք է հասցրել ամուսնուս։ Մինչեւ հասցրել են հիվանդանոց, ամուսինս արդեն մահացած է եղել»։  

Նորա Հարությունյանը պատմեց, որ ամուսինն առաջին օրվանից պատերազմի թեժ կետերում է եղել, կատարել է լուրջ մարտական առաջադրանքներ, պատերազմից եկել է տուն ու մեկնել Գորիս. «Եղել են դեպքեր, երբ ընկել է շրջափակման մեջ, սակայն կարողացել է դուրս գալ շրջափակումից։ Մեծ դժվարություններ տեսնելով՝ ի վերջո ողջ է մնացել, եկել է պատերազմից տուն։ Իրեն ուղարկել են պաշտոնի բարձրացման։ Ամուսինս ծառայել է Էջմիածնի N զորամասում, սակրավոր է եղել, հետո իրեն ուղարկել են Բալահովիտ, այնտեղի գնդի հետ տարել են Գորիս՝ մարտական հերթապահություն իրականացնելու։ Այնտեղ 10 օր մնալուց հետո էլ տեղի է ունեցել այդ ողբերգական դեպքը»։

  Կինն ասաց, որ ունեն 2 տղա երեխա. Մեկը՝ 7 տարեկան, մյուսը՝ 1 տարեկան։   Կապիտանի կինը պատմեց, որ պահետազորայինը դեպքից հետո կալանավորվել էր, սակայն երեկ իրենց հայտնի է դարձել, որ արդեն ազատության մեջ է. «Անցել է 2 ամիս եւ մի քանի օր առաջ պարզվեց, որ ազատ են արձակել՝ բավարար ապացույցներ չունենալու պատճառով։ Փոխգնդապետին ընդհանարապես չէին կալանավորել։

  Մեկը մյուսի վրա է գցում, հերքում են, որ իրենք կապ ունեն այդ սպանության հետ։ Հիմա նրանցից մեկը հանցագործ է, բայց երկուսն էլ ազատության մեջ են։ Ամենացավալին այն է, որ նրանք ազատության մեջ են, իսկ ամուսինս չկա։ Ամենաթեթեւ բանը մեկնաբանում ու դարձնում են հերոս, իսկ ամուսինս ամենածանր տեղերում մարտեր է ունեցել, եկել է պատերազմից ու սպանվել, ու դեռ այս դեպքում անգամ չեն անդրադառնում»։

Ավելին