Արտառոց դեպք Երևանում․ ամուսինը դանակահարել է կնոջը հետո իրեն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 2-ին Երևանում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 37-ամյա Ս․Հ․-ն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքերը, այս անգամ ահազանգ է ստացվում «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ «սրտի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը մեկնում է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ պարզվում է, որ վիրավորը Երևանի բնակիչ 40-ամյա Ռոման Ա․-ն է։ Հիվանդանոցներում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։ Նոր Նորքի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պազել են, որ նույն օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, իրենց տանը Ռոման Ա․-ն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ս․Հ․-ին, որից հետո հարվածել է իրեն։ Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախատրաստվում։
Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը