Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Տնտեսություն

Հայաստանը թողարկել է 750 միլիոն դոլարի պարտատոմս. Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ տնտեսական տարին սկսել են շատ ուժեղ դրական ազդակով (տեսանյութ)

Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին մինչ օրակարգին անցնելը նշեց, որ Հայաստանը հաջողությամբ թողարկել է 750 միլիոն  դոլարի պարտատոմս: «Թողարկումը տեղի է ունեցող հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններում, ամենացածր տոկոսով, ինչը կարևոր ազդակ է մեր տնտեսության համար: Սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել և հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը վկայում է նաև, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից տարվող քաղաքականության նկատմամբ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս թողարկումն ամենևին արտառոց, արտակարգ երևույթ չէ, քանի որ նախատեսված է 2021 թվականի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում: «Տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով և հույս ունենք, որ այն իր հետ կառաջացնի շղթայական ռեակցիա»,-ասաց նա և հայտնեց, որ թողարկման տոկոսը 3,8 տոկոս է, և հիշեցրեց, որ  2019 թվականի թողարկումը 4,2 տոկոսով էր, որը նույնպես շատ հաջող էր գնահատվում և աննախադեպ ցածր տոկոսով էր:

Նա հայտնեց, որ պահանջարկը եղել է շատ ավելի մեծ՝ շուրջ 3 միլիարդի պահանջարկ է եղել պարտատոմսերի, բայց այս պահին որոշել են ներգրավել 750 միլիոնը:

Ֆինանսների  նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս քննարկումը հրապարակային առաջարկ չէ ներդրողներն և նախատեսված է իրավական տիրույթում այն կիրառել: «Մենք այսպիսի թողարկում ունեցել ենք մինչև այժմ վարած համապարփակ քաղաքականության արդյունքում, և սա  միջազգային գնահատականն է»,-ասաց նա և նշեց, որ թողարկման ժամկետը տասը տարի է, և պայմանները նպաստավոր էին: