Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան
Հասարակություն

33-ամյա Նորայրը զոհվել է հրադադարից մեկ ժամ առաջ՝ հրետակոծության տակ մնացած ընկերոջը օգնության հասնելիս

Պայմանագրային զինծառայող, 33-ամյա Նորայր Հարոյանը հոկտեմբերի 24-ին իր ծառայության վայրից՝ Երեւանից մեկնեց Արցախ՝ մարտական գործողություններին մասնակցելու։

«Հոկտեմբերի 24-ի առավոտյան եկավ տուն։ Զարմացանք, որովհետև սեպտեմբերի 27-ից շուրջօրյա ծառայության էր։ Եկավ տուն, ասաց՝ Նել ջան, եղբայրդ գնում է ֆրոնտ։ Շատ տխրեցի, բայց Նորայրն ասաց՝ եթե հիմա թուրքերի հետ չկռվենք, վաղը մեր դռան առջև ենք կռվելու։ Իր հետ նոր շորեր էինք դրել, հանեց ու ասաց՝ պատերազմ եմ գնում, նոր շորեր պետք չեն։ Պատերազմից կվերադառնամ, կհագնեմ ու կգնամ աշխատանքի»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Նորայր Հարոյանի քույրը՝ Նելլի Հարոյանը։

Այսօր՝ փետրվարի 4-ին, Նորայրը կդառնար 34 տարեկան։ Հարազատները հիշում են, որ նա ծննդյան օրը նշել չէր սիրում։

«Նորայրը փակ մարդ էր։ Հաճախ փակվում էր սենյակում կամ գնում էր այգի ու այնտեղ մենակ մնում։ Մեր ամբողջ այգին Նորայրն էր մշակել, ամեն ծաղկած ծաղկով ուրախանում էր»,- նշեց Նորայրի մայրը՝ Գայանե Հարոյանը։

Նորայրը զոհվել է հրադադարի կնքումից մեկ ժամ առաջ Մատաղիսում։ Նոյեմբերի 8-ին նա վերջին անգամ խոսել էր հարազատների հետ, նշել, որ երկու օրից հերթափոխ կիրականացվի, տուն կվերադառնա։

«Վերջին անգամ, որ խոսեցինք, շատ հանգիստ էինք։ Ասաց, որ երկու օրից գալու է հերթափոխի։ Բացի այդ ամբողջ ընթացքում էլ ասում էր, որ թիկունքում է, իրենց մոտ խաղաղ է։ Դեպքի ժամանակ էլ այլ թաքստոցում է եղել, ռմբակոծություն է սկսվել, գնացել է մյուս թաքստոց՝ տեսնի՝ ընկերն ինչպես է, բայց չի հասցրել մտնել ներս․․․ 30 հոգանոց դասակից զոհվել են երկուսը՝ ինքը ու հենց իր այդ մտերիմ ընկերը՝ Սահակը»,- ասաց Նելլի Հարոյանը։

Նորայրը շատ կապված էր քրոջ երեխաների հետ, որոնք մինչեւ հիմա ամեն օր սպասում են նրա վերադարձին։

«Իրենց կամաց-կամաց ասում ենք, բացատրում ենք, որ Նորոն գնացել է երկինք՝ Աստված պապիկի մոտ։ Ամանորի գիշերը գնացել էինք Նորայրի մոտ, օդապարուկ բաց թողեցինք և երբ օդապարուկն այլևս չէր երևում, երեխաներն ասացին՝ քեռին բռնեց»,- պատմեց Գայանե Հարոյանը։

Նորայրն ընկերուհի ուներ, ցանկանում էր ամուսնանալ։ Ընտանիքը, սակայն, Նորայրի ընտրած աղջկա հետ ծանոթացել է միայն նրա հոգեհանգստի ժամանակ։

 

Ավելին