Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում
Հասարակություն

Ինտերվեցիոն ռադիոլոգիայի բացառիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ-ում

Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում և ախտահարված այլ օրգաններ: Իհարկե տարբեր տեղակայության քաղցկեղի դեպքում գանգատները կարող են տարբեր լինել: Բժիշկների հորդորն է կրկին ու կրկին. գանգատներ ունենալու դեպքում դիմեք բժշկի, հետազոտվեք, բացահայտեք առողջական խնդիրները, զբաղվեք դրանց բուժմամբ:
 
Ուռուցքը բարորակ է, թե չարորակ, կպարզի բիոպսիան
 
Եթե հետազոտվել եք և գործիքային հետազոտությամբ հայտնաբերվել է ուռուցքային գոյացություն, մի շտապեք հուսահատվել. Դեռ հայտնի չէ՝ այն չարորակ է, թե ոչ: Պարզելու համար պետք է կատարել բիոպսիա: «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը բիոպսիաներ է իրականացնում ցանկացած տեղակայության խորանիստ ու դժվարամատչելի ուռուցքներից: Բժշկությունում ամենից հավաստին համարվում է հիստոլոգիական հետազոտության արդյունքը: Եվ բիոպսիայի միջոցով ստացված նյութը՝ բիոպտատը հիստոլոգիական հետազոտության ուղարկելով վիրաբույժը կարողանում է պարզել ոչ միայն ուռուցքը չարորակ է, թե բարորակ, այլ նաև չարորակ լինելու դեպքում իմանալ նրա բնույթն ու տեսակը, ու ըստ այդմ կազմել բուժման ծրագիրը.վիրահատական, ճառագայթային կամ քիմիոթերապևտիկ, քիմիոթերապիայի դեպքում ընտրել համապատասխան դեղորայք և այլն:
«Այսօր քաղցկեղի բուժումն անհնար է պատկերացնել առանց բիոպսիաների:Այն կլինիկական օնկոլոգիայի ամենանորագույն բարձրտեխնոլոգիական ուղղությունն է: նդհանրապես ինտերվենցիոն ռադիոլոգիայի ընձեռած հնարավորությունների,- ասում է ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը: -Այն օգնում է օնկովիրաբույժին ավելի ճիշտ ու թիրախային պլանավորել իր բուժումն ու ավելի լավ արդյունքներ ունենալ»
 
Ինտերվենցիոն ռադիոլոգիան և քաղցկեղի բուժման նոր հնարավորությունները
 
«Ինտերվենցիոն ռադիոլոգիան բուժման և ախտորոշման պակաս ինվազիվ մեթոդ է, որը տալիս է բավական բարձր արդյունքներ: Այն ի սկզբանե սկսել է կիրառվել հիմնականում տեղային անզգայացմամբ ռենտգեն կամ ուլտրաձայնային հսկողությամբ սրտի անոթների ստենտավորումներ կատարելու համար: Բայց շատ արագ ընդլայնել է իր կիրառության դաշտն ու այսօր կարևոր դեր ունի քաղցկեղի բուժման մեջ, նաև թույլ է տալիս ախտորոշել ու բուժել տարբեր հիվանդություններ նաև դրենավորումների և ստենտավորումների միջոցով: Դրանք քաղցկեղի բուժումը դարձնում են պակաս ինվազիվ՝ զգալիորեն նվազեցնելով հետվիրահատական բարդությունները և ավելացնելով բուժման արդյունավետությունը», - ասում է «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը Առողջապահական համակարգ մասնագիտական նախագծի հետ զրույցում: Բաժանմունքում նա հաճախ է դրենավորումներ կատարում ենթաստամոքսային քաղցեղի հետևանքով առաջացած մեխանիկական դեղնուկի ժամանակ: «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը, որ ղեկավարում է պրոֆեսուր Արթուր Սահակյանը, հանրապետությունում հայտնի է որպես ենթաստամոքսային գեղձի մետաստազված քաղցկեղի արդյունավետ բուժմամբ զբաղվող կենտրոն, որտեղ իրականացվում են ամենամեծ թվով պանկրեատոդուոդենալ (լյարդ, ներլյարդային և արտալյարդային լեղուղիներ, ենթաստամոքսային գեղձ, 12-մատնյա աղի) միջամտությունները: Հենց այս բաժանմունք են դիմում նաև պանկրեատոդուդենալ զոնայի քաղցկեղի մեխանիկական դեղնուկով բարդացած դեպքերը, որոնք նախկինում հետվիրահատական լետալ ավարտ էին ունենում: Բաժանմունքն արդեն մի քանի տարի նման բոլոր դեպքերում իրականացնում է լեղուղիների նախավիրահատական միջմաշկային, միրլյարդային դրենավորում, որը զգալիորեն բարելավում է հիվանդի կյանքի որակը և բարձրացնում կյանքի տևողությունը: «Այս մեթոդը փրկօղակ է հատկապես ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող հիվանդների համար, երբ ուռուցքն այնքան է մեծանում, որ ճնշում է լեղուղիներին՝ առաջացնելով մեխանիկական դեղնուկ և կյանքի կրկնակի սպառնալիք»,-ասում է բժիշկը:
 
Բաժանմունքի բժիշկները իրենց աշխատանքում ներդրել ու ներդնում են ժամանակակից բժշկության արդիական մեթոդները, կատարելագործում իրենց հմտությունները մասնագիտական բարձրակարգ օգնություն տրամադրելու համար: Եվ բուժումը չուշացնելը և ժամանակին բժշկին դիմելը միայն օգնում է արագ հաղթահարել հիվանդությունը: Թող կորոնավիրուսը առիթ ու պատրվակ չլինի հետաձգել ավելի լուրջ առողջական խնդիրների բուժումը: Դիմեք բժշկի, եթե ունեք անհանգստացնող գանգատներ, նաև այս օրերին:
 
Нет описания.
 
Нет описания.
 
Нет описания.
 
Нет описания.
 
Нет описания.
 
Нет описания.
 
Нет описания.
 
Нет описания.
 
Нет описания.
 
Нет описания.
 
Нет описания.
 
Առողջապահական համակարգ մասնագիտական նախագիծ