Բարոյական չէ, ուրիշի հաշվին PR անել է դա. Գորիսի փոխքաղաքապետը` Ավինյանի հայտարարության մասին
Կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը եւ կապ չունի այդ ծրագրի հետ: Այս մասին ասել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը` հերքելով Տիգրան Ավինյանի այն գրառումը, որ իր պայմանավորվածության համաձայն արդեն մեկնարկել է Շուռնուխում առանձնատների կառուցումը: Այս մասին տեղեկանում ենք News.am-ից։
«Նոյեմբեր ամսվանից են դեռ բարերարները եկել, գնացել, ասել` ինչ են ուզում կառուցեմ, իսկ Ավինյանի այցը դրա հետ կապ չունի ընդհանրապես, դա ուրիշի հաշվին PR անել է, ուրիշ բան չկա, կարող եմ ասել, որ դա բարոյական չէ: Բարերարների միջոցների շնորհիվ առանձնատներ կկառուցվեն, իսկ համայնքային միջոցներով բազմահարկ շենք կկառուցվի»,-ասաց փոխքաղաքապետը` նշելով, որ նախատեսում են հնարավորինս շուտ ավարտել շինարարությունը:
Հովսեփյանի խոսքով` բազմահարկ շենքում նպատակ ունեն վերաբնակեցնել Արցախում տները կորցրած քաղաքացիներին:
«Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերը վերաբնակեցնենք, ավելի շատ բնակիչներ ունենանք, քանի որ մեր անվտանգության միակ երաշխիքն է»,-ասաց նա:
Մենուա Հովսեփյանը նշեց, որ մարզի սահմանամերձ մասերում այս պահին հարաբերական անվտանգ է:
Նշենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը օրեր առաջ այցելե էր Սյունիքի մարզ, հանդիպել Շուռնուխի բնակիչների հետ եւ ֆեյսբուքյան գրառում կատարել. «Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք`բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ: Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն: Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը»:
Երեկ էլ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ արդեն մեկնարկել է շինարարությունը Շուռնուխում, ինչին Գորիսի համայնքապետարանից արձագանքել էին, որ բարերարների աջակցությամբ են կառուցվում առանձնատները:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը