Խաչիկ Ասրյան.Փաշինյան Նիկոլը քաղաքական գերեզմանից արձակուրդ եկած քաղաքական դիակ է
Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ անպայման անցկացվելու են
Հայաստանում, հետպատերազմյան ժամանակաշրջանում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն, իսկապես, միակ օրինական և սահմանադրական ճանապարհը կլինի՝ Հայաստանն ու Արցախը կործանման տանող հողատու Փաշինյան Նիկոլից և նրա լակոտակրատիայից ազատելու համար:
Արցախը թշնամուն հանձնած, հինգ հազարից ավելի հայ երիտասարդների սպանության մեջ մեղավոր, բազմահազար երիտասարդների հաշմանդամ դարձրած, Հայաստանի սահմաններն անտեր ու անպաշտպան թողած, Հայաստանի տնտեսությունը քայքայած, Հայ ժողովրդին հուսալքության ու արտագաղթի առաջ կանգնեցրած ամերիկահպատակ Փաշինյան Նիկոլը 2020 թվականի դեկտեմբերի վերջին հայտարարեց Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մտադրության մասին, որին ի պատասխան՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը, վստահ լինելով, որ, Հայ ժողովրդի միասնական քվեի միջոցով, Հայաստանում կարելի է ձևավորել ազգային-քրիստոնեական արժեքներ դավանող նոր իշխանություն, Հայաստանը դուրս բերել հոգևոր, տնտեսական և անվտանգային անդունդից ու տանել զարգացման և հզորացման ճանապարհով:
Սակայն, սույն թվականի փետրվարի 7-ին պարզվեց, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը Փաշինյան Նիկոլի համար ընդամենը ժամանակ շահելու և սորոսածին իր իշխանությունը ևս մի քանի ամսով երկարաձգելու համար հրապարակ նետված խայծ էր:
Հայաստանում Փաշինյան Նիկոլը չի գնում Ազգային Ժողովի արտահերթ ընտրության, քանի որ շատ լավ գիտակցում է Հայ ժողովրդի այսօրվա վերաբերմունքն իր նկատմամբ, շատ լավ գիտակցում է, որ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների միջոցով ոչ միայն հնարավորություն չունի վերընտրվելու, այլ ընտրություններից հետո կանգնելու է Հայոց նորագույն պատմության դատաստանի և քրեաիրավական պատասխանատվության առաջ:
Հրաժարվելով խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելուց՝ Փաշինյան Նիկոլը Հայաստանը դատապարտում է շարունակական անկայունության, հոգեբանական և տնտեսակական քաոսի, արտագաղթի և ազգային օրգանիզմի շարունակական հյուծման:
Հրաժարվելով խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելուց՝ Փաշինյան Նիկոլն ուզում է շարունակել իր հակազգային, թրքահաճո և հայաստանակործան քաղաքականությունը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» ազգային-քրիստոնյա կուսակցությունը հայտարարում է, որ Հայաստանն ու Արցախը կործանման տանող Փաշինյան Նիկոլի օր առաջ հեռացումը Հայաստանի իշխանությունից շարունակում է մնալ կուսակցության քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը:
«Հայոց Արծիվները» շարունակելու է սահմանադրական բոլոր հնարավոր տարբերակներով պայքարել այդ խնդիրը լուծելու համար և լուծելո՛ւ է:
Հայ ժողովրդի հավատքով, ուժով և միասնությամբ՝ մենք հասնելո՛ւ ենք թրքապաշտ և հողատու Փաշինյան Նիկոլի հեռացմանը և Հայաստանում ազգային-քրիստոնյա իշխանության ձևավորմանը:
Փաշինյան Նիկոլը քաղաքական գերեզմանից արձակուրդ եկած քաղաքական դիակ է. Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ անպայման անցկացվելու են:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյան




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը