Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում
Հասարակություն

Կոտայքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը

Փետրվարի 9-ին, Կոտայքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2021թ. առաջին նորակոչիկները: Այս մասին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանից։

Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացվել է նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու կարգ, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Աբովյան քաղաքային համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը,Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի, Ռազմական ոստիկանության և Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև մարզային և քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ:

Շնորհավորելով և բարի ծառայություն մաղթելով նորակոչիկներին՝ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն իր խոսքում ասել է.

«Սիրելի՛ զորակոչիկներ, Հայաստանն ու ՀՀ զինված ուժերն այսօր ապրում են դժվարին ժամանակներ, այսօր, առավել քան երբևէ հայ զինվոր լինելը բարձր ու պատասխանատու կոչում է:

Երբե՛ք ու երբե՛ք չմտածեք, թե Հայոց բանակը, հայ զինվորը պարտված է, կասկածի նշույլ անգամ չունենանք, որ որևէ ժամանակ զինվորը, սպան, ազատամարտիկն իրենց առաջ դրված մարտական առաջադրանքը չեն կարողացել կատարել: Տղե՛րք, դուք եք հայկական բանակը, հայրաբար, եղբայրաբար հորդորում եմ ձեզ՝ ծառայության այս երկու տարիների ընթացքում թև ու թիկունք եղեք իրար, սեր ու հարգանք տածեք միմյանց նկատմամբ: ՀՀ անվտանգության երաշխավորն առաջին հերթին դուք եք, ամուր եղեք:

Մաղթում եմ ձեզ անփորձանք ծառայություն, թող երկու տարի անց նույն տեղում բոլորիդ դիմավորենք ողջ և առողջ, ուրախ տրամադրությամբ, երգ ու պարով։ Վստահ եմ՝ Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ շատ է տոնելու: Բարի ծառայություն, սիրելի զորակոչիկներ»:

Այնուհետև Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր Ակսել դպիր Բաղումյանը զորակոչիկներին ճանապարհելու աղոթք է ասել, վերջիններիս բարի և անփորձանք ծառայություն են մաղթել նաև Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն ու ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արթուր Բաղրամյանը:

Ավելին