Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան
Հասարակություն

Գերի ընկած Էրիկ Խաչատրյանի վերադարձի մասին լուրը կեղծ է

Համացանցում լուրեր են տարածվում, թե այսօր ՀՀ վերադարձած 5 գերիների ցանկում է նաև 18-ամյա  Էրիկ Խաչատրյանը։  

Տեղեկությունը կեղծ է, Էրիկը վերադարձողների ցանկում չէ։

  Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կարդացին հայրենիք վերադարձած 5 գերիների անունները։ Նրանք են՝   Գալոյան Թաթուլ Սամվելի (Գյումրի), Գալստյան Արայիկ Հրաչյայի (Գյումրի), Իսրայելյան Հովհաննես Գևորգի (Գյումրի), Մովսիսյան Վահրամ Արայիկի (Գյումրի), Մանուկյան Կարեն Արայիկի (Մասիս): Այստեղ են հավաքվել գերիների բազմաթիվ հարազատներ:

  Էրիկը ծառայել է Ջաբրայիլում, բայց վերջին զրույցը հոր հետ եղել է Հադրութի գյուղերից մեկում: Վերջին անգամ հոր հետ զրույցում ասել է, որ լավ է, ամեն ինչ կարգին է, անհագստանալու որեւէ բան չկա, եւ այդպես կապն Էրիկի հետ կտրվել է, մինչեւ տեսել են համացանցում տարածված տեսանյութերով գերի ընկած տղաներին այդ թվում նաեւ Էրիկին:  

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ 44-օրյա պատերազմի ժամանական թշնամին մերթընդմերթ հարվածներ է հասցրել նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքին։ Արդյունքում՝ Ադրբեջանի կողմից օկուպացվել է Արցախի մեծ մասը։ Նոյեմբերի 9-ին հրադադարի եռակողմ հայտարարություն է ստորագրվել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ։

  Հավելենք, որ վիրավորների, գերիների ու ռազմագերիների մասին պաշտոնական վերջնական տվյալներ չկան։

Ավելին