Ողբերգական դեպք Հայաստանում ․կա մեկ զոհ
shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Դեղձուտ գյուղի ապամոնտաժվող նախկին դպրոցում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Կամո Ցուցուլյանի և Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները ԽՍՀՄ տարիներին կառուցված և ապամոնտաժվող դպրոցի 2-րդ հարկում հայտնաբերել են Էջմիածին քաղաքի բնակիչ 66-ամյա Հակոբ Խաչատրյանի դին։
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները՝ ավագ հետաքննիչ Ռուբիկ Մնացականյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ապամոնտաժման ժամանակ տեղի է ունեցել տուֆ քարից պատի փլուզում, ինչն էլ հանդիսացել է մահվան պատճառ։ Մահացողը չի հասցրել հեռանալ, և քարերը թափվել են նրա վրա։ Տեղում աշխատող բանվորներն անմիջապես փորձել են օգնություն ցուցաբերել։
Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Դեպքի վայրում է նաև Դեղձուտ համայնքի ղեկավար Յուրա Մուրադյանը։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը