Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Տնտեսություն

Իրանը նավթային բեռի առգրավման ֆոնին ԱՄՆ-ին մեղադրել է «ծովահենության» համար

Իրանը հայտարարել է, որ, ԱՄՆ-ի կողմից այս ամիս Թեհրանից դուրս եկած նավթային բեռն արգրավելու քայլը «ծովահենություն» է, և հավելել, որ բեռն Իրանի կառավարությանը չի պատկանում, հայտնում է Reuters -ը:

Վաշինգտոնն այս ամսվա սկզբին բեռի առգրավման վերաբերյալ դատական հայց էր ներկայացրել` պնդելով, որ Իրանը փորձում է քողարկել նավթի ծագումը՝ այն տեղափոխելով մի քանի նավերով, նախքան բեռը հայտնվել է Լիբիայի դրոշը կրող և դեպի Չինաստան ուղևորվող «Աքիլես» նավում:

Վաշինգտոնը հայտարարել է, որ բեռը հակասում է ԱՄՆ-ի ահաբեկչության վերաբերյալ կարգավորումներին:

«Այս բեռը չի պատկանում Իրանի կառավարությանը: Այն պատկանում է մասնավոր հատվածին», - այս շաբաթվա մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեհը, սակայն չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի մասնավոր հատված ասելով:

Վերջին անգամ «Աքիլես» նավն իր գտնվելու վայրի մասին տեղեկություններ էր հաղորդել կիրակի, երբ խարսխված էր Գալվեսթոնի ափային տարածքում, որը գտնվում է Պարսից ծոցում Միացյալ Նահանգներին պատկանող Գալվեստոն նավահանգստից դուրս։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am–ը, անցյալ շաբաթ ԱՄՆ-ի պետական պաշտոնյան նշել էր, որ Վաշինգտոնը վաճառել է ավելի քան մեկ միլիոն բարել իրանական վառելիք, որը բռնագրավվել է անցյալ տարի՝ իր պատժամիջոցների ծրագրի շրջանակներում:

«Ցավալի է, որ ԱՄՆ–ի նոր վարչակազմի պաշտոնավարման օրոք տեղի է ունենում այդպիսի «ծովահենություն»։ Պետք է որևէ կողմից, որևէ պատճառաբանությամբ նման գործողություններ կատարելու հնարավորությունը կասեցնելու համար լուծում գտնել», - շեշտել է մամուլի խոսնակ Ղաթիբզադեհը:

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ–ի միջև լարվածությունը սրվել է 2018 թվականին, երբ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ–ն դուրս է բերել Իրանի միջուկային համաձայնագրից (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր)։ Սրան հաջորդել է Իրանի կողմից համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների խախտումը, ինչպես նաև ԱՄՆ–ի կողմից Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար, բրիգադային գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն Իրաքում։