Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու է բացարձակ անընդունելի Նիկոլ Փաշինյանի կողմից մեր Եկեղեցու պառակտման բոլոր փորձերը. Ավետիք ՉալաբյանԴատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Արամ Վարդևանյան ՀՀ-ում վարչապետի աշխատակազմի ծախսերն աճել են 4 անգամ, իսկ գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում նույնպես աճել է․ Նարեկ ՍուքիասյանՖասթ Բանկի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կայացել է լուսային դրոն շոու ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար. Արթուր ԴանիելյանՆիկոլ Փաշինյանի աշխատակազմի ծախսերն ավելին են, քան Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցվածՀետախուզությունը մտածողություն է, և այսօր հենց դրանից է կախված մեր պետության պահպանությունըՁեր կարծիքով` ներկաներից քանի՞սն են Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցներ. Ալիկ ԱլեքսանյանԹաիլանդի Փհուքեթ կղզու մոտակայքում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակը բախվել է ձկնորսական նավի. կա 1 զnհ, 22 վիրավnրՀնագետները հայտնաբերել են 2500-ամյա գրիչ՝ հին հունական Դիոնիսոս աստծո բաց պատկերովԵթե Նիկոլ Փաշինյանի կատարած հшնցանքները գումարում ենք իրար, ապա հանրագումարի պшտժաչափը, մասնագետներն էլ կգնահատեն, ցմшհ բшնտարկությունն է․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Վերադարձնենք վարորդական իրավունքը՝ մեքենայով տուն պահող քաղաքացիներին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Թագավորական շքեղություն. Ալ Թանի ընտանիքի ոսկերչական գլուխգործոցների հավաքածունՌուբիոն և Նեթանյահուն հեռախոսազրույցով քննարկել են Իրանին, Սիրիային և Գազային առնչվող հարցեր. Reuters19-ամյա տղան դանակահшրել է 2 անչափահասի ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարանՓաշինյանի հիբրիդային պատերազմը հայ ժողովրդի դեմ. Կայա Կալասին ասելու եմ․ Էդմոն Մարուքյան Կան մարդիկ, որոնք կանգնած են դաժան ընտրություն առաջ` ջեռուցում, թե՞ սնունդ․ Մենք խոստանում ենք փոխել այս իրավիճակը. «Մեր ձևով» Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակել Հալեպի քաղաքապետարանի վրա. SANA
Տնտեսություն

Ներկայիս ապաշնորհ կառավարությունը տապալել է պետական պարտքի օգտագործման արդյունավետությունը, այն հավասարեցրել զրոյի, դարձրել պատուհաս ապագա սերունդների համար. տնտեսագետ

Պետական պարտքի ավելացումը կարող է նպաստել սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, եթե այն ուղղվի տնտեսության զարգացմանը, ապագայում հավելյալ արժեքի ստեղծման հնարավորությունների ընդլայնմանը։ Միայն այդպես հնարավոր կլինի հավելյալ եկամուտներ գեներացնել ու դրանով մարել վերցված պարտքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«Ուսումնասիրելով պետական պարտքի ավելացման արդյունքում ՀՆԱ-ի աճի միտումները՝ ակնհայտ է, որ վերջին 3 տարիների ընթացքում պետական պարտքը մեղմ ասած ճիշտ չի օգտագործվել։

2001 թվականին կառավարության պարտքը 684 մլն դոլար է եղել, իսկ ՀՆԱ-ն՝ 2,12 մլրդ դոլար։

2017 թվականին՝ պարտքը կազմել է 4,9 մլրդ դոլար, ՀՆԱ-ն՝ 11,5 մլրդ դոլար։

2020 թվականին պարքը կազմել է 8 մլրդ դոլար, իսկ ՀՆԱ-ն մոտ 12,5 մլրդ դոլար (դեռ պաշտոնական տվյալը չկա, բայց մոտ 8,5 տոկոսանոց անկման պարագայում մոտավորապես այսքան է կազմելու)։

Այսինքն՝ 2001-2017թթ․ կառավարության պարտքը ավելացել է մոտ 4,2 մլրդ դոլարով, ՀՆԱ-ն՝ 9,4 մլրդ դոլարով։ Իսկ 2018-2020թթ կառավարության պարտքը ավելացել է շուրջ 3 մլրդ դոլարով, ՀՆԱ-ն՝ 1 մլրդ դոլարով։

Ստացվում է, որ եթե 2000-ականներից մինչ իշխանափոխություն կառավարության վերցրած յուրաքանչյուր դոլարը միջինում տնտեսությունում ստեղծել է 2,24 դոլարի հավելյալ արժեք, ապա ներկայիս կառավարության վերցրած յուրաքանչյուր դոլար պարտքը ընդամենը 0,33 դոլարի արժեք է ստեղծել։

Արդյո՞ք սա վկայում է ներկայիս կառավարության ապաշնորհության մասին։ Միանշանակ՝ այո։

Պատկերացրեք դուք բիզնեսի սեփականատեր եք ու Ձեր ընկերության տնօրենը գնում, ընկերության անունից 10,000 դոլար վարկ է վերցնում, որ բիզնեսը զարգացնի, բայց արդյունքում եկամուտներն ավելանում են ընդամենը 3,300 դոլարով։ Ի դեպ, այդ նույն տնօրենը անկախ նրանից, որ ապիկար է ու բիզնեսը շատ վատ է կառավարել, ընկերությանը 6,700 դոլար պարտքային բեռի տակ է գցել, պարտաճանաչ իրեն պարգևավճար է տվել։ Որպես բիզնեսի սեփականատեր՝ ինչպե՞ս կվարվեք ապաշնորհ տնօրենի հետ։ Ողջամտությունը հուշում է, որ առնվազն պետք է ազատեք աշխատանքից։  

Վստահ կարող ենք արձանագրել, որ ներկայիս կառավարությունը տապալել է պետական պարտքի օգտագործման արդյունավետությունը՝ այն հավասարեցնելով զրոյի։ Փաստացի պարտքի ավելացումը չի բերել որևէ զարգացման, ուստի այդ պարտքը դարձրել են պատուհաս ապագա սերունդների համար։

Հ․Գ․  Եթե 2021թ․-ի պետական բյուջեով պետական պարտքի սպասարկմանը մոտ 400 մլն դոլար ենք ուղղելու, ապա այս կառավարության շնորհիվ 2025-ին պետական պարտքի սպասարկմանը ուղղվելու է շուրջ 1 մլրդ դոլար»,- գրել է Խաչատրյանը: