Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք միանշանակ հաղթելու ենք ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան»Կարևոր է ունենալ որակյալ մեծամասնություն. մեր ուժը նաև ներքին անկեղծության և մաքրության մեջ է. Դավիթ ՂազինյանԻ տարբերություն հայաստանյան պաշտոնյաների և իրենց երեխաների` Սարգիս Կարապետյանը շրջում է Երևանում առանց թիկնապահների․ Ալեքսանյան ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին Սենց բան չեմ տեսել, որ իշխանությունը հայտարարի, թե «3մլն մարդու գրպան են մտել», բայց 7 ամսից ավելի որևէ քրգործ չհարուցվի. գնալու են ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Ղազինյան Թոշակառուներին ստիպում են գնալ առևտրային տարածքներ և հետվճար «վաստակել»․ Հրայր Կամենդատյան Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ. ՂազինյանԻնքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ ՂազինյանԱսում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան ՔՊ-ում տագնապ է հայտարարաված. Արեգնազ ՄանուկյանՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ ՂազինյանՀԷՑ-ում երկիշխանություն է, ինչպես «սքեչում» է ասվում՝ մենք ամեն ինչ գիտենք. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է Մոդուլային ատոմակայանով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ, սա շատ թանկ է․ Դավիթ ՂազինյանԳնալու են գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Կարապետյանի ռեյտինգի հետևանքով սրվում է իշխանության վարքը. Դավիթ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան
Տնտեսություն

Կառավարության ներկայացրածը մեզ չի բավարարում, չենք կարող օբյեկտիվ պատկերացում կազմել․ Հ․ Գևորգյանը՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների մասին

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծի հետ կապված կոնսենսուս կա այն մասով, որ պետական տուրք պետք է բարձրացվի, խնդիրն այն է, թե ինչքան պետք է բարձրացվի։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։ Նա նկատեց, որ այսօրվա քննարկմանը լսել են միայն մեկ կողմին՝ տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների ներկայացուցիչներին, իսկ խնդրի հետ կապված վերջնական որոշում կլինի, երբ կծանոթանան նաև ԿԲ-ի ու Կառավարության տեսակետին։

«Այս պահին միայն կարող եմ ասել, որ այն, ինչ ներկայացրել է Կառավարությունը, այն, ինչ գրավոր ներկայացված է, առնվազն չի բավարարում մեզ, չենք կարող օբյեկտիվ պատկերացում կազմել, այդ իսկ պատճառով մեր հանձնաժողովն արդեն իսկ ուղարկել է հարցումներ որոշ վիճակագրական տվյալներ ստանալու համար։ Գուցե հաջորդ քննարկմանը Ֆինասների նախարարությունն ու ԿԲ-ն բերեն այնպիսի հիմնավորումներ, որոնք կբավարարեն մեզ, ոչինչի չի բացառվում»,- ասաց նա։

Գևորգյանի խոսքով՝ այս պահին փորձում են գրավատների ներկայացուցիչների հետ հասկանալ, թե որն է տուրքի բարձրացման օպտիմալ չափը, որը կլուծի թե՛ վերահսկողության, թե՛ բյուջե մուտքերի, թե՛ մրցակցության խնդիրը։

«Եթե նայում ենք կոնկրետ մի կետից, օրինակ, որ իրենք վճարում էին 100 հազար, իսկ հիմա վճարելու են 6 մլն ու վերջ, ապա խնդիր է առաջանում։ Պետք է գլոբալ նայել  խնդրին, քանի որ քննարկումների արդյունքում էլ պարզ դարձավ, որ իրենց շրջանառությունն ու եկամտաբերությունը նվազում է։ Սա որպես բիզնես, ժամանակի ընթացքում կորցնում է իր մրցունակությունը։ Եթե նույնիսկ տուրքերը զրոյական դառնան, միևնույն է, առանձին վերցրած փոխանակման կետը չի կարող դիմանալ ավելի համակարգված ցանցային փոխանակման կետերի հետ մրցակցությանը, ինչպիսին «Երևան Սիթի»-ների կամ «ՍԱՍ»-երի ցանցերն են, բանկերի մասնաճյուղերն են, որով հետ վերջիններիս թե՛ աշխարհագրական սփռվածություն է մեծ, թե՛ մատուցվող ծառայություններ մարժան է փոքր»,- ընդգծեց Հայկ Գևորգյանը։

Պատգամավորն անհիմն է համարում խոսակցությունները, թե այս օրենքի հիմքում այն է, որ պետական որոշ մարմիններ պայմանավորվածություն ունեն առևտրային բանկերի հետ։ Նա հիշեցրեց, որ առևտրային բանկերն է միմյանց հետ մրցակցում են։ Նրա գնահատմամբ՝ սա զուտ Կենտրոնական բանկի ձևակերպած խնդիրն է։

«Բնական է, երբ տուրքերը բարձրացվում են 60 անգամ, մեզ մոտ հարցեր են առաջանում։ Երբ հիմնավորումները մեզ կներկայացվեն, այն ժամանակ էլ վերջնական որոշում կլինի»,- եզրափակեց Հայկ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ շրջանառության մեջ է դրվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն պետական տուրքը կդառնա 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար 50 հազար դրամի փոխարեն՝ 3 միլիոն դրամ:

Նշենք նաև, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների գործունեության վերաբերյալ: