Ալիևը հայտարարել է Քաշաթաղում (Լաչին) և Կովսականում (Զանգելան) օդանավակայաններ կառուցելու ծրագրերի մասին
Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ծրագրվում է 3 օդանավակայան կառուցել:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az կայքը:
«Ֆիզուլիում (Վարանդա) արդեն սկսվել են օդանավակայանի կառուցման աշխատանքները: Մենք օպերատիվ կերպով սկսել ենք ականազերծման հետ կապված հարցերը, քանի որ դա առաջնային խնդիր է: Ծրագրվում է օդանավակայաններ կառուցել Լաչինում (Քաշաթաղ) և Զանգելանում (Կովսական): Զանգելանը կդառնա կարևոր լոգիստիկ կենտրոն, այդ թվում ՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունների իրականացման շրջանակներում»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է