Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Տնտեսություն

Երևանում քննարկել են ատոմային էներգետիկայի գլխավոր մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները

Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարների մասին մարտի 20-ին քննարկում են ծավալել ոլորտի մասնագետներն ու փորձագետները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պանելային քննարկումն անցկացվել է ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակում` «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ օժանդակությամբ:

Հայկական ԱԷԿ-ի տնօրենի խորհրդական Գերա Սավիկյանի հավաստմամբ` Հայաստանի ատոմային էներգետիկայի առանցքային նախագծերից է ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգումը: «Արդեն իսկ երկարաձգվել են ավելի քան 2500 անուն մասնագիտական բաղադրիչների, համակարգերի և կոնստրուկցիաների շահագործման ժամկետները: Արդիականացվել են տուրբինային արտադրամասի հիմնական հանգույցները, տեղադրվել են   ավելի քան 1000 տոննա սարքավորումներ»,-նշեց նա՝ հավելելով, որ 2019 թվականին նախատեսվում է երկրորդ տուրբոգեներատորի տեղադրման աշխատանքները: Նախագծի ավարտին Հայաստանը կունենա ավելի հզոր ԱԷԿ:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտյոմ Պետրոսյանն էլ , խոսելով վառելիքի արտահանման և վերամշակման պիլոտային նախագծից, ընդգծեց, որ վերամշակվող վառելիքի նույնիսկ մեկ անգամյա տեղափոխումը Ռուսաստան թույլ կտա 10 տարվա տեղ ազատել աշխատած միջուկային վառելիքի պահպանման համար:

«Պիլոտային ծրագիրը ոչ միայն ունի ռազմավարական նշանակություն, այլև շատ հետաքրքիր է Հայաստանի համար, իսկ դրա իրականացման բոլոր ծախսերը կարելի է ներառել Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական համաձայնագրի մաս կազմող Հայկական ԱԷԿ-ի արդիականացման ծրագրի շրջանակում»,-հավելեց նա:

Քննարկման մասնակիցները կարևորել են ԱԷԿ-ին փոխարինող հզորությունների  ուղղությամբ իրականացվող աշխատանքները, առկա աշխատած միջուկային վառելիքի ծավալների նվազեցման հնարավորությունները, ատոմային էներգետիկայի գլխավոր մարտահրավերները: