Ի՞նչ անակնկալներ է նախապատրաստում Արտակ Թովմասյանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես հայտնի է, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդրանիկ նիստի ժամանակ Արտակ Թովմասյանը հայտարարել էր, որ սկսում է 44-օրյա պայքար Նիկոլ Փաշինյանի հեռացման համար։ Այդ ժամկետը լրացավ երեկ, իսկ նախօրեին Արտակ Թովմասյանը, դիմելով Փաշինյանին, նշել էր. «Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է: Դուք որքան հաճախ շրջեք ժողովրդի մեջ, այնքան ավելի շուտ կհամոզվեք, որ այլևս չունեք համաժողովրդական աջակցություն»: Ըստ շրջանառվող տեղեկությունների, Փաշինյանը հրաժարական կտա Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներից հետո: Ուշագրավ է, որ Արտակ Թովմասյանը 44-օրյա պայքար սկսելու և Փաշինյանի հրաժարականին հասնելու մասին հայտարարությունն արել էր վերջինիս՝ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումից ու հունվարի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին «իրազեկումից» դեռ մեկ շաբաթ առաջ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Թովմասյանի նախաձեռնած այս գործընթացն իր շարունակությունն է ունենալու, և արդեն իսկ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության հանձնաժողովների կողմից նախանշվում են ուշագրավ անակնկալներ: Թե կոնկրետ ինչ քայլեր են նախատեսվում, մեր աղբյուրները չեն նշում: «Անակնկալը հենց նրանով է անակնկալ, որ նախապես դրանց մանրամասները չեն բացահայտվում»,- ասաց շարժմանը մոտ կանգնած մեր աղբյուրը: Համառեցինք՝ իսկ հնարավո՞ր է, որ դա կապված է ստեղծվելիք ստվերային կառավարության հետ: «Ամեն ինչ հնարավոր է»,- ասաց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times