Քայլում էի դեպի հուշահամալիր, չկար մի մարդ, ով չմոտենար ու հարցներ, թե երբ ենք երկիրն ազատելու այս չարիքի իշխանությունից. Արթուր Վանեցյան
Հայրենիքի փրկության շարժումը մի քանի խնդիր էր դրել իր առաջ, դրանցից մի քանիսը կարողացավ լուծել, մի քանիսը՝ ոչ: Այս մասին Ծիծեռնակաբերդում հայտարարեց Արթուր Վանեցյանը:
Վանեցյանը նշեց, որ շարժումը չկարողացավ անել այնպես, որ արտահերթ ընտրությունները լինեն ոչ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ. «Բայց ես կարծում եմ, որ շարժումը հստակ կատարել է իր առջև դրված խնդիրը՝ հանրության գերակշիռ մասի մոտ կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»:
«Ես նոր քայլում էի դեպի հուշահամալիր, չտեսա մեկ մարդու, որը չմոտենա, չասի, թե երբ ենք ազատում երկիրն այս չարիքի իշխանությունից: Ժողովրդի մեջ կա այդ մոտեցումը, այդ համերաշխությունը, որ այս իշխանությունները պետք է հեռանան:
Եթե լինեն արտահերթ ընտրություններ ու Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարումը, ընդդիմությունը պետք է ունենա մեկ նպատակ, դրան հեռացնել իշխանությունից։ Այս դեպքում դա պետք է անել ընտրությունների միջոցով»,-ասաց նա:
Վանեցյանը ևս մեկ անգամ ասաց, որ իրենք ընտրությունների մասնակցելու են, իսկ թե ինչ ձևաչափով, դա քննարկման հարց է:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times