Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Ինչու չգնալ ընտրությունների․ Արտակ Թովմասյանը հիշեցնում է՝ պետք է ձևավորել անկախ կառավարություն, փոխել Սահմանադրությունն ու ԸՕ-ն

Ապրիլի 27-ին «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանն ուղերձ էր հրապարակել՝ հորդորելով քաղաքական կուսակցություններին և, առհասարակ, հայ ժողովրդին` չգնալ արտահերթ ընտրությունների: 

Այս հայտարարությունից հետո դիտարկումներ եղան, թե Արտակ Թովմասյանը փոխել է իր կարծիքը արտահերթ ընտրությունների վերաբերյալ, քանի որ իր նախորդ ելույթներում իշխանությունների հրաժարականն էր պահանջում:

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արտակ Թովմասյանն ասաց, որ իր կարծիքն անփոփոխ է, և ինքը կողմ է ընտրություններին, բայց դրանք պետք է անցկացվեն սահմանադրական փոփոխությունների և Ընտրական օրենսգրքի բարելավումից հետո։ Հակառակ դեպքում՝ կազմակերպված ընտրություններն ունենալու են ֆիկտիվ բնույթ, և նորացված խորհրդարանը դարձյալ չի արտացոլելու հանրության լայն հատվածների կամքը: Արտակ Թովմասյանը նկատեց նաև, որ հետպատերազմյան Հայաստանում ընդդիմությունը մշտապես դեմ էր արտահերթ ընտրություններին մասնակցելու՝ Նիկոլ Փաշինյանի ժ/պ լինելու պայմաններում` չնայած այդ հարցը յուրաքանչյուր քաղաքական դեմքի որոշելիքն է՝ ի վերջո մասնակցել, թե՞ ոչ, բայց ինքը` Արտակ Թովմասյանը, անձամբ կարծում է՝ երբ Նիկոլ Փաշինյանը տիրապետում է ողջ ադմինիստրատիվ ռեսուրսին, ընտրություններ անցկացնելը նպատակահարմար չէ:

«Ընտրություն պետք է լինի, սակայն ոչ այս իշխանության կողմից կազմակերպված: Ես իմ թե՛ հարցազրույցներում, թե՛ տեսաուղերձում ներկայացրել եմ աշխարհաքաղաքական լարված իրավիճակը, Սյունիքի գլխին դամոկլյան սրի պես կախված վտանգները և, այդ պայմաններում, անընդունելի եմ համարում տարվել քաղաքական խաղերով, երբ առկա են նման լուրջ սպառնալիքներ: Ստեղծված իրավիճակում իմ առաջարկն է ընտրել բոլորի կողմից ընդունելի ճգնաժամային-կառավարիչ վարչապետ, լուծել վերը նշված անվտանգային խնդիրները, ուղիներ գտնել խորը տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար և դրանից հետո միայն մտածել նոր խորհրդարանի մասին»:

Արտակ Թովմասյանը իր հարցազրույցներից մեկում առավել մանրամասն ներկայացրել է իր պատկերացումները առաջիկա ընտրությունների կազմակերպման վերաբերյալ։ Նա առաջարկում է ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը կունենա 6-12 ամիս ժամանակ առաջին հերթին սահմանադրական փոփոխություններ և Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու համար, և հետո միայն գնալ ընտրությունների։ Մինչ այդ` առաջարկում է երկրի կառավարման հարցը լուծել կա՛մ կրիզիս մենեջերների, կա՛մ քաղաքական տարբեր ուժերից ձևավորված կառավարության միջոցով։ Այս բոլոր փոփոխություններից հետո միայն Արտակ Թովմասյանը,  իր թիմի հետ միասին, կորոշի` ինչպես մասնակցել ընտրություններին և ինչ ֆորմատով։

Ըստ Արտակ Թովմասյանի` եթե մեր պետությունը 2021թ․-ին գնա ընտրությունների ճանապարհով, հաջորդ 5 տարում լինելու են շարունակական ցնցումներ, իսկ երբ դրանք լինեն ճիշտ ժամանակին, հանգիստ մթնոլորտում, առանց լարումների՝  կստեղծվի հնարավորություն` գնալու զարգացման ճանապարհով։