Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

100 տոկոսով պահպանվում է այն թեզը, որ Արթուր Վանեցյանը հնչեցրել է, այն է՝ նախկինին վերադարձ չի լինելու. «Հայրենիք» կուսակցության խոսնակը՝ ՀՀԿ-ի հետ դաշինքի մասին (տեսանյութ)

ՀՀԿ-ի հետ դաշինքով ընտրությունների գնալու ելակետը այն մարտահրավերն է, որ այսօր ծառացած է մեր երկրի առջև։ Երկու կուսակցությունները եկել են այն եզրահանգման, որ դրանք իրապես հաղթահարելու համար այս ընտրական ցիկլի համար երկու կուսակցությունների ուժերի համադրումը ստեղծելու է ուժերի դասավորվածության այն իրավիճակը, որը ամենայն հավանականությամբ, շատ բարձր հավանականությամբ հենց պարտության է մատնելու այս իշխանություններին և հնարավորություն է ստեղծելու Հայաստանն ազատել այս արհավիրքից ու հնարավորություն տալ այս նոր քաղաքական կառուցվածքներ կազմակերպելու համար։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կոuսակցության մամլո խոսնակ Սոս Հակոբյանը։

Հարցին, թե 3 տարի առաջ հենց ՀՀԿ-ին և իր առաջնորդին էին Հայաստանում մերժում, ավելին այս կուսակցությունը 3 տարի առաջ չհաղթահարեց 5 տոկոսի շեմը՝ արդյոք այժմ այդ ուժի հետ դաշինքով գնալը խնդրահարույց չէ՝ նա նշեց, որ բնական է, որ հաշվարկել են ռիսկերը։ «Երկու ուժերն էլ իրենց առաջնորդներով լուրջ քաղաքական միավորներ են և եկեք հասկանանք, որ 2018 -ին և 2021-ին Հայաստանն ապրում է շատ տարբեր իրականություններում, մարդկանց սպասումներն ու ակնկալիքները և այսօրվա իրականությունը՝ երկու տարբեր աշխարհներ են, երկու տարբեր։ Իսկ կուսակցության ղեկավարը և կուսակցության անդամներն ասել են, որ «սևերի և սպիտակների» բաժանումը կեղծ օրակարգ է։ Միաժամանակ ասվել է, որ այն կեղծ օրակարգը, որ եղել է ամիսներ առաջ՝ դրան վերադարձ չի լինելու։ Դրան համակարծիք է նաև ՀՀԿ-ն։ Այն հին ֆորմացիան, որով Հայաստանն ապրել է՝ իր լավ և վատ կողմերով, անկախ այն քաղաքական ուժից, որ կլինի իշխանության, չի կարող նույնը լինել։ Դա պետք է փոխվի, մեզ պետք է նոր քաղաքական համակարգ, նոր ծրագրեր։ Բաժանումները կեղծ են, փոփոխությունները՝ անխուսափելի, այդ առումով կարծում եմ, թե նախկին հայտարարությունները, թե այսօրվա որոշումը ներդաշնակ է»։

Դիտարկմանը, թե Վանեցյանը տարիներ առաջ պնդում էր որ նախկինին վերադարձ չի լինելու՝ հիմա սա վերադա՞րձ է, նա ասաց, որ նախկինը այն արատավոր բարքերն են, որոնք եղել են։ «Այս դաշինքի և մեր քաղաքական ուժի առաջնային նպատակներից արդարության հաստատումն ու պահպանումն է՝ մերժելով բոլոր արատավոր բարքերը, որ եղել է 30 տարվա պատմության մեջ։ Առանց այդ թերությունները շտկելու՝ հնարավոր չի լինելու երկիրը բերել մի վիճակի, որը թույլ կտա դիմագրավել թե արտաքին թշնամիներին, թե ներքին։ Հետևաբար, 100 տոկոսով պահպանվում է այդ թեզը, որ Արթուր Վանեցյանը հնչեցրել է, այդ արատավոր բարքերը եղել են, դա մեր հասարակությանը հատուկ է, ոչ ոք դրանք չի ներկրել դրսից, դրանք պետք է փոխվեն։ Դա պետք է մերժվի ցանկացած նոր իշխանության կողմից»։