Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան
Քաղաքականություն

Փաշինյանի վարչակազմը վախենում է իրապես սկզբունքային և հայրենասեր գործչից

Խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի ապազգային իշխանությունների համար ամենամեծ գլխացավանքը լինելու են իրապես սկզբունքային, ազգային ավանդույթներ կրող քաղաքական ուժերը և, առաջին հերթին, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը:
 
Կարդացի կուսակցության նախագահի խորհրդական՝ Ավետիս Բաբաջանյանի «Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքը»» վերտառությամբ ուշագրավ հոդվածը։ Բազում չակերտավոր մեղքերին կարելի էր նույնքան էլ ավելացնել, սակայն բավարարվեմ մի քանիսը ընդգծելով։
 
Բանակից տարբեր պատճառներով թռած, ազգային ավանդույթների դեմ շուրջ երեք տարի ոտնձգած, Արցախի մեծ մասը թշնամուն հանձնած, Սյունիքին գոյութենական վտանգի առաջ կանգնեցրած փաշինյանական վարչակազմը սարսափած է այն անձանցից, որոնք հանուն ազգի և պետության պատրաստ են զոհել իրենց կյանքը։
 
Որքան էլ վարկաբեկեն Խաչիկ Ասրյանին և նրա գլխավորած ուժը, ակնհայտ է բոլորի համար՝ արցախյան երեք պատերազմներին մասնակցած գործիչը չէր կարող լինել հայրենադավների դաշնակիցը։
 
Շուրջ 11 տարի կարևոր պաշտոն զբաղեցնելով գործադիրում՝ Խաչիկ Ասրյանն իր պաշտոնը չի օգտագործել անձնական հարստացման համար, այլ բազում նախաձեռնություններ է իրականացրել՝ միտված հայ երիտասարդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, մատաղ սերնդի մեջ ազգային գաղափարներ ներմուծելուն։
Կարո՞ղ էր Ասրյանը այլոց պես քաղաքականությունը բիզնես դարձնել, Հայաստանի օրվա իշխանությունների թելադրմամբ՝ ցերեկները փողոցներում հանրահավաքներ անել, իսկ երեկոները՝ որևէ թանկարժեք ռեստորանում խմել այդ իշխանությունների կենացը և ծիծաղել միամիտ ժողովրդի վրա։ Այո, սակայն դա նրա ոճը չէր և չէ․․․
Ասրյանն իր սկզբունքային դիրքորոշումները պնդել է նույնիսկ նախկին իշխանությունների օրոք, իսկ «հեղափոխությունից» հետո էլ անմիջապես հրաժարական տվեց՝ չցանկանալով մաս կազմել երկիրը անդունդ տանողների իշխանությանը։
 
Եվ վերջապես, ժամանակն է, որ մեր ժողովուրդը տարբերի իրական ընդդիմադիրին փաշինյանական կեղծ դաշնակցից, ազգայինը գերադասի ապազգայինից, երկիրն ու պետությունը՝ աուլից, և իր ձայնը տա իսկական պետականամետ գործչին։
 
 
Դավիթ Ներսիսյան