Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում
Քաղաքականություն

Հայաստանը պետք է օգտագործի իր գործարարների կապերը․ Արզաքանցյանի յուրահատուկ խոստովանությունը

Ներդրումներ եւ միայն ներդրումներ․ Ահա հետպատերազմյան Հայաստանի վերականգնման ամենապարզ բանաձեւը։ Իսկ այդ գործում իրենց ավանդը կարող են ներդնել Հայաստանի եւ արտերկրի հայ մեծահարուստները, ովքեր լրջագույն ընկերական եւ գործարար կապեր ունեն օտարերկրյա ընկերությունների, խոշոր գործարարների շրջանում։ 

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ Տիգրան Արզաքանցյանը  օրերս մի հարցազրույցում խոստովանել էր, որ ինքն է Հայաստան բերել ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովին, նպաստել, որ նրա գլխավորած ընկերությունը գնի «Վիվասելը», խոշոր ներդրումներ եւ սոցիալական ծրագրեր իրականացնի Հայաստանում, ահռելի հարկեր վճարի պետբյուջե։

Արզաքանցյանի կապերը իհարկե չափազանց մեծ են, նա եւ մյուս հայ գործարարները տասնյակ մեծահարուստ ընկերներ ունեն, որոնք կարող են գալ Հայաստան, ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, աջակցել Հայաստանի զարգացմանը։ 

Սրա համար կարեւորագույն պայման է նաեւ երկրի տնտեսական, մրցակցային գրավչությունը, եւ նման հնարավորությունից չօգտվելը մեծ մեղք է Հայաստանի ընտրողի համար։ Հանրությունն իրավունք չունի այդ պոտենցիալը բաց թողնելու, այդ անձանց պետք է ներգրավել խոշոր ներդրումներ բերելու համար։ 

Ինչպես նշում է Տիգրան Արզաքանցյանը, նա բազմաթիվ միլիարդատեր ընկերներ ունի, որոնք կարող են գալ և տարբեր ոլորտների մեծ նախագծեր իրականացնել Հայաստանում։ 

Կհարցնեք՝ միթե այս իշխանությունների օրոք չէի՞ն կարողանում գալ։ Միանշանակ, անձնական ֆակտորն էլ մեծ կապ ունի։ Պոպուլիստ, վարկաբեկված, երկիրը կրախի տարած եւ անվստահելի մարդկանց հետ ոչ ոք չի ուզենա հարաբերվել։ Իսկ կայացած, վստահելի գործընկերոջ հետ գործ բռնելը միշտ էլ արդյունավետ է, հատկապես բիզնեսի աշխարհում։

Տիգրան Արզաքանցյանը վաղուց է ապացուցել իր լավ գործարար լինելու փաստը, այժմ էլ, եթե ընտրողը գիտակցի իր առաքելությունը, կարող է գործուն մասնակցություն ունենալ երկրի զարգացման գործում։

Արամ Գալստյան