Իշխանությունը կրկին անցել է էժանագին «մուտիտների» կամ ինչ մտքի «հրթիռներ» է արձակում Անդրանիկը ԱԺ ապաստարանից
Արցախյան 44-օրա պատերազմի ողջ ընթացքում կեղծիք ու ապատեղեկատվություն տարածած, այսօր էլ Սյունիքի մարզի բնակչությանը թշնամու հետ դեմ-հանդիման թողած, Ադրբեջանի սադրանքների դեպքում որևէ ծպտուն չհանող իշխանությունն ու նրա առանձին անդամ առանձնյակներ հիշում են իրենց չեղած «դուխի» մասին՝ միայն քաղաքական հակառակորդներին արձագանքելիս։
Արձագանքն էլ սովորաբար լինում է անբովանդակ և անհեթեթ։ Այսօր վաղ առավոտից մամուլն ու սոցցանցերը ահազանգում են Սյունիքի մարզում հակառակորդի գործողությունների մասին, թե ինչպես են մինչև ատամները զինված ադրբեջանական ստորաբաժանումներն առանց որևէ դիմադրության մոտ երեք կիլոմետր խորացել հայկական տարածքում և վրաններ տեղադրել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր խնդիրը, հերքել միայն կրակոցների և վիրավորների մասին տեղեկությունները։ Իրավիճակին արձագանքել էր նաև Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:
«Քանի որ էս կողմից դիմադրության ընդհանրապես չեն հանդիպում, գիշերը 200-ից ավելի զինծառայողով Քելբաջարի կողմից ֆուլ մարտական հագեցվածությամբ բարձրացել են վերև, կտրել են ճանապարհը Սև լճերից դեպի Գորիս, ու իմ ստացած տեղեկություններով նաև շրջապատել են մեր այնտեղի հենակետը: Առավոտյան լույսը բացվել է, տեսել են, որ չորս կողմից ադրբեջանցիներ են: Անգամ անցել են ևս 3 կմ իրենց իսկ նշած GPS-ի կետից դեպի Հայաստան: Հիմա ռուսներն արդեն հասել են, բանակցում են, որքան գիտեմ: Կրակոցների, մարտերի մասին ինֆորմացիան չի ստանում ապացույց, ըստ երևույթին չի եղել, բայց դա հստակ չէ: Այս վիճակն է հիմա»,- News.am-ի հետ զրույցում ասել էր նա:
Իշխանությունը, մինչդեռ, ապատեղեկատվության մեջ է մեղադրում հենց Սյունիքի համայնքապետերին, մարդկանց, ովքեր ապրում են առաջնագծի մոտ, օրավուր բանակցում հակառակորդի հետ, փորձում կանխել սադրանքները, իշխանության անգործության պայմաններում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է այսօր ասուլիս հրավիրել ու «խրոխտ» հայտարարություններ արել, Վահե Հակոբյանին կոչ արել պանիկա չտարածել։ «Վահե Հակոբյանը էդ կրակոցները իր ականջո՞վ է լսել, թե՞ ուղղաթիռով պտտվելիս: Թող ուղղաթիռն իջեցներ, ավտոմատը վերցներ, գնար, կանգներ զինվորների կողքին: Խելոք նստեք տեղներդ»»,- ասել է Քոչարյանը։
Ուրիշներին խելք սովորեցնելու փոխարեն միգուցե նույն Քոչարյանն ինքը դուրս գար փողոց, մտներ սոցցանցեր, տեսներ, թե ինչի գնահատականներ են տալիս Հայաստանի քաղաքացիները իրեն եւ մյուս ապիկարներին խորհրդարան բերած քաղաքական ուժին։ Դե ինչ կարող ես անել, նախընտրական փուլ է, իշխանականներին ավելի շատ հետաքրքրում է ընդդիմադիր գործիչների հայտարարություններին անհեթեթ պատասխանելը, այլ ոչ երկրի խնդիրները լուծելը, անվտանգության հարցեր կարգավորելը։ Սա էլ կանցնի։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը