Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան
Քաղաքականություն

Միգուցե լսեի՞ք

Երբ դրված է երկրի լինելիության հարցը, չի կարելի, պարզապես չի կարելի անվտանգային խնդիրները թողած` պետական ամբողջ ռեսուրսը նետել ընտրապայքարի մեջ։ Սյունիքում ստեղծված խայտառակ իրավիճակը հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանին այսօր անհրաժեշտ է ոչ թե աննախադեպ բևեռացվածության պայմաններում նախընտրական քարոզարշավ իրականացնել, այլ իսկապես գործուն միջոցներ ձեռնարկել՝ երկիրը փոսից հանելու համար։ Ձախողակ իշխանավորներին այսօր ավելի հետաքրքրում են իրենց նախընտրական ցուցակի, հունիսի 20-ին ընտրությունների ժամանակ առավելագույն թվով քվեներ ստանալու, քան Սյունիքի, Արցախի, Հայաստանի այլ մարզերի անվտանգային, սոցիալական և տնտեսական խնդիրները։ Իսկ արդյո՞ք դա է հետաքրքրում Հայաստանի շարքային քաղաքացուն, ով ուզում է ապրել անվտանգ և ապահով երկրում։ Միանշանակ, ոչ...

Քաղաքական տասնյակ ուժերի և գործիչների այս բուռն պայքարում ողջամտության ձայնը լսելը բարդ է։ Մինչդեռ, արված լավագույն առաջարկը այդպես էլ մնում է թղթի վրա, իսկ դրա շուրջ բովանդակային քննարկում չկա։ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանն առաջարկում էր մեկ տարով ճգնաժամային կառավարիչներ ընտրել, որոնք կկարողանան կանխել երկրի հետագա սրընթաց անկումը։ «Ճգնաժամային կառավարիչների» ժամանակավոր կառավարության ձևավորումը կլինի երկրում առկա անառողջ մթնոլորտի և քաղաքական ճգնաժամի լավագույն լուծումը, որը թույլ կտա որոշակի ժամանակահատվածում հանդարտեցնել առկա վիճակը, կանխել տնտեսական կոլապսը:

Պարոնայք իշխանավորներ, միգուցե լսեի՞ք Արտակ Թովմասյանի առաջարկը։ Այսօր էլ ուշ չէ, հատկապես հիմա, երբ թշնամին հասել է Սյունիքի մատույցներ, երբ իշխանությունը ժամ առ ժամ ցուցադրում է իր անճարակությունը, կարելի է հավաքել երկրի կարող ուժերին, ստեղծել այդ «Ճգնաժամային կառավարիչների» ժամանակավոր կառավարությունը, որի կազմում չեն լինի գործող իշխանության ապիկար ներկայացուցիչները, կանխել Հայաստանի սրընթաց անկումը, և հետո՝ մեկ տարի անց հանդարտ պայմաններում թե՛ խորհրդարանական ընտրություններ անել, թե՛ այլ կենսական հարցեր լուծել։