Արզաքանցյանը՝ կիզակետում
Խորհրդարանական արտահերթ ընտրություններում լուրջ անակնկալներ են սպասվում։ Մամուլում վերջին օրերին բավականաչափ հրապարակումներ եղան Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ Տիգրան Արզաքանցյանի՝ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ․ ակնհայտ է, որ նույնիսկ դեռևս քաղաքական ուժի ստեղծումը չհայտարարած Արզաքանցյանը մամուլի հետաքրքրության կիզակետում է։
Մի կողմից Արզաքանցյանը դեռ չի էլ հայտարարել, թե որ քաղաքական ուժի հետ է մասնակցելու ընտրություններին, չնայած մամուլի տարբեր միջոցներ հնարավոր և անհնար տարատեսակ վարկածներ են առաջադրում, մյուս կողմից կարծես ուրվագծվում են Տիգրան Արզաքանցյանի գործունեության ուղիները։ Հետաքրքիր է, թե քաղաքական ինչ պլատֆորմ կընտրի Տիգրան Արզաքանցյանը, ով առնվազն մինչ այս պահը հանդես է եկել բացառապես քաղաքակիրթ մոտեցումներով, հնարավոր մրցակիցներին չսևացնելու, սեփական տեսակետներն առանց Հայաստանում տարածված հայհոյախոսության ներկայացնելու, քաղաքական դաշտն ու հանրությանը սևերի և սպիտակների չտարանջատելու մարտավարությամբ։ Նա ինքն էլ արձանագրել է, որ ընտրություններին մտադիր է մասնակցել ո՛չ նախկին իշխանությունների, ո՛չ ներկայիս իշխանությունների հետ կապ չունեցող ուժի հետ, թեպետ տարբեր առաջարկներ են եղել։
«Երկու, երեք օրվա ընթացքում ինձ համար պարզ կլինի որոշումս, մինչև որոշում չընդունեմ, չհաստատեմ, օդի մեջ բաներ չեմ կարող ասել: Բայց հնարավոր է մասնակցեմ մի ուժի հետ, որը եղել է արդեն խորհրդարանում, հիմա պետք է համախմբվենք տարբեր կուսակցություններ ու հ/կ-ներ են միանալու, լավ գաղափարով, որ արդեն լինի արդյունավետ կուսակցություն»,- նշել է Արզաքանցյանը։
Ակնհայտ է, որ ինչ պլատֆորմ էլ ընտրի անվանի գործիչը, արդեն իսկ քաղաքական գործընթացներին իր ուրույն տեղը ստանձնել է։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը