Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում
Քաղաքականություն

ԲՀԿ-ին, պետության կենսական անվտանգության հարցերն ավելի են անհանգստացնում, քան երկիրը կառավարելու մանդատ ստացած ուժին

Երեկ ՀՀ Ազգային ժողովում Բարգավաճ Հայաստան խմբակցությունը արտահերթ նիստ էր նախաձեռնել, որի օրակարգը վերաբերում էր «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում եւ Գեղարքունիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության եւ անվտանգության ապահովման» հարցերին։ Արդեն երկու օր է ադրբեջանական զինուժը հայ-ադրբեջանական՝ GPS-ով սահմանզատում իրականացված սահմանի մի քանի հատվածներում շոշափելի առաջխաղացում է ունեցել՝ մտնելով ՀՀ-ի տարածք. մասնավորապես՝մոտ 250 ադրբեջանցի զինվորական առաջ են եկել Իշխանասարի հատվածում Սև լիճ կոչվող տարածքի մոտ 3.5 կմ։ Առաջխաղացումներ կան նաև Սյունիքի այլ հատվածներում, Գեղարքունիքում։
Միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի այս քայլը բնորոշվում է որպես ագրեսիայի գործողություն, այսինքն հարևան երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտում և նրա տարածքի բռնակցման փորձ։


Իրավիճակի աբսուրդայնությունը նրանում է, որ ադրբեջանական ստորաբաժանումները հայկական դիրքերը զբաղեցրել են առանց որևէ կրակոցի: Օրեր առաջ ԱԺ-ում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, ի պատասխան ԱԺ պատգամավոր Թ.Թովմասյանի հարցադրմանը, թե սահմանների վիճակը մտահոգիչ է, դրանց ամրացման աշխատաքներ արդյո՞ք տարվում են, բավական սուր արձագանքեց, թե իբր ոչ միայն ինտենսիվ «աշխատանքներ տարվում են, այլև դրանք ոչ միշտ են տեսանելի՝այդ թվում հակառակորդ կողմի համար»։ Այսինքն անհանգստանալու տեղիք չկա։ Մինչդեռ իրականում, ինչպես սովորաբար եղել է վերջին 3 տարվա մեջ, սահմանային ամրացման աշխատանքներ իրականում չեն տարվել, եթե ավելի պարզ ասենք, բացառապես ոչինչ չի արվել անգամ մեր սահմանապահ ստորաբաժանումների՝ուղեկալներ պատրաստելու, սահմանապահ հատվածների ամրացման ու պաշտպանական գծեր ստեղծելու, դրանք կահավորելու ուղղությամբ։ Վարդենիսի հատվածում սահմանապահ մեր ստորաբաժանումների մի մասը խստաշունչ ձմռանը ծառայություն իրականցնում էր ճամփորդային վրաններում։
Այսինքն,Ն.Փաշինյանը ԱԺ ամբիոնից հերթական անգամ ուղղակի ստեց։ Ի դեպ, ԲՀԿ-ի հրավիրած արտահերթին այդ իշխող խմբակցության մի մասը՝ մոտ 35-40 պատգամավոր առհասարակ ներկա չէր։


Հասկանու՞մ եք, Ադրբեջանը ՀՀ սահմանները խախտել, խորացել է ՀՀ տարածք և իշխող քաղաքական ուժի պատգամավորները չեն գալիս ԱԺ մասնակցելու այդ կենսական հարցի շուրջ քննարկմանը։ Ստացվում է, որ խորհրդարանական ընդդիմությանը՝ մասնավորապես ԲՀԿ-ին, պետության կենսական անվտանգության հարցերն ավելի են անհանգստացնում, քան երկիրը կառավարելու մանդատ ստացած ուժին։ Ստացվում է իշխող ուժի զրո պատասխանատվություն երկրիդ նկատմամբ։


Իսկ ամենից վտանգավորը այս պարագայում ինչն էր, որ, երբ ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ, իսկ հետո էլ ՀՀ ԱԺ ընդդիմադիր ԲՀԿ-ի պատգամավորները հայտնեցին Սյունիքում տեղի ունեցածի մասին, իշխանական երեսփոխանները, նրանց մեդիաները, արբանյակ փորձագետ-վերլուծաբանները սկսեցին հայտարարել, թե դա մեդիա տեռոր է։

Սյունիքի մարզպետը հարցազրույցում նշեց, թե «ադրբեջանցիները մոլորվել են, շուտով հետ կգնան»։


Մինչդեռ իրականությունը լիովին այլ էր։ Բազմաթիվ անգամներ են, այդ թվում ԲՀԿ-ի և այլ կուսակցությունների պատգամավորներ, անկախ վերլուծաբաններ ու փորձագետներ բարձրաձայնել են Սյունիքի գլխին կախված դավադիր գործընթացների մասին, սակայն որևէ մեկն ականջալուր չի եղել դրան։ Հիմա անհանգստության նույն տեքստերը սկսել են կրկնել իշխանական պատգամավորները։ Միգուցե արդեն շատ ու՞շ է։


Դավադիր անգործությունն ու պոպուլիզմն են այս երկրի հիմնական սպառնալքիները, ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան։


Ապաշնորհ կառավորումը սկսում է այն ժամ, երբ պետությանդ անվտանգության ապահովման հիմնավոր անհանգստություններին դու՝ որպես իշխանություն՝ արձագանքում ես դատարկ ու մեծամիտ կեցվածքով, ստով, քամահրանքով։ Հետո, երբ հասկանում ես իրավիճակի լրջությունը, սկսում ես մեղավորներ փնտրել ու սկսվում է մանիպուլյացիան։


Ինչ ունենք այսօր. ունենք ՀՀ սահմանի մի քանի հատվածի խախտում և տարածքի բռնակցման փորձ։ Ունենք ՀՀ իշխանություններ, որոնք սահմանային միջադեպերը հարթելու նպատակով,դիմել են ՀԱՊԿ-ին։


Ունենք Գործընկեր երկրների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արձագանք։ Ի դեպ, արձագանքերի բովանդակությունն էլ բավական տարաշերտ է. եթե ՌԴ-ի ու Ֆրանսիայի ձևակերպումները առավել հստակ են, որ անթույլատրելի վիճակ է ստեղծվել հայ-ադրբեջանական սահմանային հատվածում և ադրբեջանական ստորաբաժանումները պետք է վերադառնան իրենց բնագծեր, ապա ամերիկյան արձագանքում առկա է մի շատ վտանգավոր ձևակերպում՝ «disputed territories» - վիճելի տարածք եզրույթը։Այսինքն սա արդյո՞ք ենթադրում է, որ ամերիկյան կողմի համար Սյունիքի այդ հարտվածների պատկանելությունը վիճելի է։

Միգուցե նրանք առհասարակ չե՞ն ճանաչում նոյեմբերի 9-իեռակողմ հայտարարությունն և հայ-ադրբեջանական բանավոր սահմանազատումն առհասարակ։
Իրականում իրավիճակը ծայրահեղ բարդ է։ Դրա մասին փաստեց նաև ՀՀ փոխվարչապետ Տ.Ավինյանը, իր հարցազրույցում նշելով, որ պետք է պատրաստվել նաև ծայրահեղ սցենարների։


Մի կողմից՝ ունենք պետության սահմանների խախտում, որի լուծման ուղին առնվազն այս պահին տեսանելի չէ։ Մյուս կողմից՝ ունենք հունիսի 20-ի ընտրություններին պատրաստվելու վիճակ, որը, սակայն, կարող է բեկանվել և ընտրությունները կարող են չկայանալ, եթե սահմանային էսկալացիան շարունակվի ու երկրում ռազմական դրություն հայտարարվի։