Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք․ Նարեկ ԿարապետյանԱնկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ ՓաշինյանԲյուջեից 3,5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անիԿրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. ՊեսկովԲանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ Ուժեղ Հայաստան լինելու է․ Ռուբեն ՄխիթարյանՀամոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ ՓաշինյանՁեր մոտ պարտադիր չէ Հայկական շահը, ձեր մոտ պարտադիր է սերը թրքացման և գռանտներ լափելու հանդեպ․ Արսեն ՎարդանյանԻշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվելՈրքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում Ձեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՖրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. ՄակրոնՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»Մոլորակի ամենաարագ տուրբիլյոնը. Jacob & Co.-ն ներկայացրել է God of Time-ը 8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Պատասխանատուն ես եմ. Արբելոան խոսել է «Ռեալի» գավաթային ֆիասկոյի մասին Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Վարկերի համաներման վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը քննադատողները հենց իրենք պոպուլիզմի մարմնավորում են․ Իվետա Տոնոյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել աննախադեպ ծարագրով, որով առաջարկվում է մինչև 3 միլիոն դրամ վարկերի համաներում իրականացնել։ Որոշ շրջանակների կողմից առաջարկվող ծրագիրը որակվել է ոչ իրատեսական ու պոպուլիստական: Քննադատությունների և ծրագրի իրականացման մասին Slaq.am-ը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ։
 
-Տիկին Տոնոյան, այս օրերին ԲՀԿ համակիրների հետ հանդիպումների ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ ձեր նախընտրական ծրագրով առաջարկվում է մինչև 3 միլիոն դրամ վարկերի համաներում իրականացնել, որը տարբեր շրջանակների կողմից որակվում է ոչ իրատեսական ու պոպուլիստական: Ինչպես կմեկնաբանեք դրանք:
 
-Մեկ բան հստակ է՝ Գագիկ Ծառուկյանի թիրախային առաջարկը փաստորեն դիպել է ճիշտ նշանակետին, որ ոմանք արդեն օրեր շարունակ քուն ու դադար կորցրած խոսում են այդ մասին: Պոպուլիզմի ու ոչ իրատեսական ծրագրերի մասին խոսում են հենց այն մարդիկ, ովքեր ոտքից գլուխ պոպուլիզմի մարմնացում ու մարդկանց խաբելու գործում իրենց հավասարը չունեցող են: Մեր այդ առաջարկի հիմքում ընկած են տնտեսագետների ու ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետների հետ տևական քննարկումների արդյունքում կատարված վերլուծություններն ու ամբողջապես մշակված է նաև ճանապարհային քարտեզը, թե ինչպես է հնարավոր դա իրականացնել: Ես իհարկե հասկանում եմ, որ մեր այս առաջարկը քննադատողները բացարձակապես թքած ունեն, որ մեր շուրջ 2.2 միլիոն հայրենակիցներ պարզապես խեղդվում են վարկային բեռի տակ, որ տարիներ շարունակ արդեն խճճվել են վարկային շրջապտույտի մեջ և ցնցումների մեջ են ընկել այն բանից, որ հենց Գագիկ Ծառուկյանն է առաջարկում ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակը:
 
Բայց այս առաջարկից ցնցակաթվածի ենթարկված բոլոր մտահոգ անձանց և շահագրգիռ շրջանակներին կոչ եմ անում հանդարտվել, փորձել հետևելով Գագիկ Ծառուկյանի օրինակին գոնե մի կառուցողական առաջարկ էլ իրենց կողմից ներկայացնել, որը մեր հայրենակիցների հոգսերը կթոթափի, այլ ոչ թե մտածել բացառապես սեփական կաշվի ու սեփական բարեկեցության մասին: Այո, ԲՀԿ նախընտարական ծրագրով վարկային բեռի տակ կքած մեր շուրջ 2.2 միլիոն հայրենակիցներ, ովքեր ունեն մինչև 3 միլիոն դրամի վարկային պարտավորություններ, ազատվելու են դրանցից, կարողանալու են ազատ շունչ քաշել, ամեն վայրկյան չեն վախենալու կորցնել գրավադրած գույքն ու կարողությունը, դուրս են գալու ճահճից: Այն, որ Գագիկ Ծառուկյանի առաջարկն իրատեսական է, հնարավոր է կյանքի կոչել անմիջապես և մեր հայրենակիցներին ազատել վարկային գերությունից, դրանում որևէ մեկը թող չկասկածի: Երբեք, կրկնում եմ երբեք Գագիկ Ծառուկյանը չի ներկայացրել այնպիսի առաջարկը, որը ի զորու չէ իրականացնել:
 
Եվ սա ԲՀԿ նախընտրական ծրագրի 30 կետերից մեկն է միայն: Առաջարկված մյուս կետերով ևս ԲՀԿ-ն հեղափոխական բարեփոխումներ է առաջարկում սոցիալական, տնտեսական, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական և բազմաթիվ այլ ոլորտներում, որոնց իրականացման դեպքում մեր յոււրաքանչյուր հայրենակից սեղմ ժամկետներում տեսնելու է իր կյանքի որակի բարելավումը:
 
Ես շատ լավ հասկանում եմ, որ մանիպուլյացիաներն ու կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը, ոմանց համար սովորական երևույթ են և իրենց նպատակներին հասնելու համար ընդունակ են ցանկացած ստորության, սակայն հորդորում եմ գեթ մեկ անգամ վեր կանգնել սեփական մորթապաշտությունից ու մտածել ժողովրդի մասին: Հակառակ պարագայում, եթե մենք որոշենք այդ հրապարակումների թիկունքում կանգնածների բացահայտմամբ ու դիմակների պատռմամբ զբաղվել, ապա ամենևին լավ ճակատագիր իրենց չի սպասվելու: Սա, հորդորում եմ ընդունել որպես բարի խորհուրդ…