Սեփական մեղքերը այլոց վրա գցելու մարտավարությունը շարունակվում է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ոչ միայն «ամրոցների», այլև հայրենիքի հնարավոր ու անհնար բոլոր դռները թշնամու առաջ բացած կամ բաց թողած, երկիրը կապիտուլ յացիայի տարած, հազարավոր զոհերի պատճառ դարձած, Հայաստանի անվտանգությունը խարխլած Նիկոլ Փաշինյանի մի քանի թիմակիցներ նախօրեին ձայն ձայնի տված հարձակվել էին ընդդիմության, ի մասնավորի՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վրա՝ մեղադրելով ինչ-որ աներևակայական, դավադրապաշտական բաներում: Ի դեպ, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նույն բառապաշարով ու ոճով այդ տեքստերը գրում է հենց Փաշինյանը ու թռուցիկի պես բաժանում տարբեր թիմակիցների, որ վերջիններս դնեն իրենց ՖԲ էջերում: Ճիշտ այնպես, ինչպես աշխատեցնում են ֆեյքերի բրգաձև համակարգը:
Այդ կասկածներն ավելի են խորանում, երբ նման հարձակումներից հետո Փաշինյանն ինքն է սկսում «ծավալվել»: Երեկ էլ այդպես էր. նախորդ օրվա սոցցանցային «թռուցիկներից» հետո Փաշինյանն ինքը անվտանգության խորհրդի նիստում սկսեց մեղադրանքներ հնչեցնել ընդդիմության հասցեին՝ նույնիսկ այն աստիճան իջնելով, որ նրանց մեղադրեց «պրոադրբեջանական գործունեության» մեջ: Պատճա՞ռը: Ընդդիմությունը բարձրաձայնել էր այն վտանգների ու «խորշերի» մասին, որոնց մասին հետևողականորեն փոձում է լռել իշխանությունը, հանրությունից շարունակաբար թաքցնել ճշմարտությունը՝ 44-օրյա «հաղթելու ենք»-ի ու «Շուշիի համար մարտերը շարունակվում են»-ի ոճով:
Այնպիսի տպավորություն է, որ այս իշխանություններն անընդհատ թշնամիներ են փնտրում ներսում, այլ ոչ թե ի դեմս Ադրբեջանի ու Թուրքիայի: Իրականում ամենօրյա շարունակական ձախողումների ու փորձանքների համար Փաշինյանը շարունակում է այլ մեղավորներ փնտրել՝ հարցադրում անողներից, իշխանության կեղծիքները բացահայտողներից մինչև ապաշնորհության մասին (նվազագույնը) փաստեր ներկայացնողները: Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանն էլ գիտի, որ չի կարող որևէ ընդդիմադիր մեղավոր լինել, որ երկրի սահմանները դարձել են «проходной двор», բայց սեփական մեղքերը այլոց վրա գցելու մարտավարությունը շարունակում է: Հանրության մի հատվածի վրա դա ազդում է: Առայժմ ազդում է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը