Փաշինյանի մեդիատեռորը․ Իշխանականներին քսի են տվել Վահե Հակոբյանի դեմ
Հայաստանի տխրահռչակ իշխանությունները նոր բառ են սովորել՝ «մեդիատեռոր» ու աջ ու ձախ մեղադրում են իրենց բոլոր ընդդիմախոսներին, ովքեր հանդգնում են չհավատալ պաշտոնական ապատեղեկատվություններին։
Շուջր վեց օր ադրբեջանական զինված հրոսակները ներխուժել են Հայաստանի տարածք և հրաժարվում են դուրս գալ, իսկ իշխանությունները հոդաբաշխ բացատրություններ չեն տալիս ո՛չ բանակցությունների, ո՛չ հնարավոր հետևանքների մասին։ 44-օրա պատերազմում իշխանության ստերից մինչև կոկորդը կշտացած հանրությունը տեղեկատվություն ստանալու այլ աղբյուրներ է որոնում, հատկապես, երբ այդ աղբյուրներն ավելի հավաստի են, քան պետական գերատեսչությունները։ Իսկ իշխանությունն ու իր սազանդարները Սյունիքի հարցում իրենց անզորությունը թաքցնելու համար հիստերիկ պահվածքով հարձակվում են բոլորի, առաջին հերթին՝ Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ՝ Վահե Հակոբյանի վրա։
Վահե Հակոբյանի հայտարարություններն ու իշխանությունների հիստերիկ պահվածքը ցույց են տալիս, որ Վահե Հակոբյանն ինչ ասել է, ճիշտ է եղել։ Հանրությունը վերջին օրերին ինքն է հավաստիացել այդ փաստի մեջ։ Ընդհուպ, Փաշինյանի մակարդակով իրականացվող մեդիատեռորը վկայում է իշխանության անզորությունը։
Երեկ էլ Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանը ընդդիմախոսներին մեղադրում էր ադրբեջանական գործակալ լինելու մեջ։ Նույն այն Փաշինյանը, ով հայտարարում էր, թե, «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրթ մարդու տպավորություն թողեց», ով իր իսկ մեղքով տանուլ տված պատերազմից հետո՝ դարձել է Ադրբեջանի խամաճիկը։ Փաստ է, որ Փաշինյանի վարչակազմը ոչ միայն չի կարողանում աշխատել, այլ, երբ իրենց երեսին ճշմարտությունն են ասում, նաև չեն կարողանում այդ ճշմարտության երեսին նայել։ Վահե Հակոբյանի դեմ տեղեկատվական պատերազմը դրա ակնբախ վկայությունն է։
Արամ Աճեմյան




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը