Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Իմ քայլից հիասթափվածները կկանգնեն ԲՀԿ-ի կողքին․ քաղաքագետ

Այսօր հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը գլխավորելու են Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը և Իվետա Տոնոյանը։ ԲՀԿ նախընտրական ցուցակի եռյակի և արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի շանսերի մասին Slaq.am-ը զրուցել է քաղաքագետ Տիգրան Խաչատրյանի հետ։
 
Քաղաքագետի խոսքով ՝ ԲՀԿ-ի նախտընտրական ցուցակի եռյակը գլխավորում են հենց ԲՀԿ-ի դեմքեր, որոնց հասարակությունը միշտ դրական է վերաբերվել․ «Ինչ վերաբերում է կուսակցությանը, ապա սովորաբար այն հանդես է եկել իր ռեսուրսներով իշխանությանը զուգահեռ այլընտանքային երկրորդ բևեռ։ Այսօր էլ հաշվի առնելով ռուսուրսները՝ խորհրդարանում ԲՀԿ-ն շարունակում է հանդես գալ որպես երկրորդ ուժ»։
 
Տիգրան Խաչատրյանի կարծիքով՝ ԲՀԿ-ից է կախված, թե ինչպես կզարգանա Հայաստանում քաղաքական իրադարձությունները՝ կապված արտահերթ խորհրդրանական ընտրությունների հետ։
 
«ԲՀԿ-ն այն քիչ քաղաքական ուժերից է որո կայացրած որոշումները կարող են շրջադարձային լինել Հայաստանի քաղաքական կյանքում, ինչպես նաև արտաքին դաշտում» - ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ԲՀԿ-ի շանսերը այս ընտրություններում մեծ է գնահատում այն առումով, որ ԲՀԿ-ն այն քիչ կուսակցություններից է, որ ունի կայուն ընտրազանգված, և այս ամբողջ ընթացքում ԲՀԿ-ն չի վարկաբեկվել՝ ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի։
 
«Հիմնական այն ընդդիմադիր ուժերը, որոնք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել՝ հասարակության կողմից տարբեր ժամանակներում տարբեր ընկալումներ են ունեցել, իսկ Արցախյան վերջին պատերազմից հետո բավական մեծ է հիասթափվածների բանակը»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը։
 
Մեր այն հարցին, թե հասարակության այն զանգվածը, որոնք այս պահին հիասթափված են ստեղծված իրավիճակից, այս ընտրություններում ում կտան իրենց վստահության քվեն՝ քաղաքագետն ասաց․ «Օրինակ՝ «Իմ քայլը» դաշինքը վերջին ժամանակշրջանում կորցրել է իր ընտրազանգվածի մեծ մասը, կարծում եմ, այդ մարդկանց մեծ մասն իրենց քվեն կտան ԲՀԿ-ին, քանի որ ԲՀԿ-ն թե՛ իր խոստումներում, թե՛ քաղաքական դաշտում միշտ կայուն դիրք է զբաղեցրել։ ԲՀԿ-ի շանսերը այս ընտրություններում ավելի մեծ եմ համարում, քան հայտ ներկայացրած մյուս կուսակցություններինը»,- եզրափակեց քաղաքագետը։
 
Դշխուհի Իսոյան