Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան
Քաղաքականություն

Տիգրան Արզաքանցյանն ու Հայաստանի Դեմոկրատական կուսակացությունը համախմբվել են մեկ գաղափարի շուրջ

Այսօր գործարար Տիգրան Արզաքանցյանի և Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հետագա ծրագրերն են՝ բաց կուսակցական ցուցակի ձևավորումը և ԱԺ առաջիկա ընտրություններին թեկնածուների առաջադրումը։ Կուսակցության հավանական դաշնակիցներն են՝ Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր իրականում անտարբեր չեն ժողովրդի հետագա ճակատագրի նկատմամբ։

Համագործակցության հուշագրի ստորագրումից հետո Տիգրան Արզաքանյանն ու Արամ Սարգսյանը հանդես են եկել ելույթով։

Տիգրան Արզաքանցյանը հուշագիրը ստորագրելուց հետո ընդգծել է, որ  որոշել է համագործակցել հենց դեմոկրատական կուսակցության հետ, քանի որ դրա գաղափարախոսությունը մոտ է իրեն: Բացի այդ, նախկինում Արամ Սարգսյանի հետ համագործակցության փորձ արդեն եղել է, և Արզաքանցյանն այն հաջողված է համարում։ Նա հայտարարել է, որ ընտրություններին վճռական է տրամադրված, մտադիր չէ հրաշքների սպասել․
«Մի քանի ամսվա ծանր տարած  ձախողված պատմության  պատճառներ դրա համար ես որոշեցի  համախմբել մեր քաղաքական գործիչներից  լավ և առողջ խումբ ստեղծել  ու միանալ Դեմոկրատական կուսակցության կողքին, որ կարողանանք մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, կարողանանք մեր գաղափարներով համախմբված  խմբով մեր պետությանը  և մեր ժողովրդին պիտանի լինենք։ Ես  2012 թվականին երբ դուրս եկա խորհրդարանից  այլևս չէի ուզում զբաղվել քաղաքականությանմբ։ Բայց միշտ հետևողական եմ եղել  հատկապես  44-օրյա պատերազմից հետո  երբ ձախողվեցինք և մեծաթիվ զոհեր տվեցինք, ունեցանք տաս հազարից ավել հաշմանդամներ, հիսուն հազարից  ավել ժողովուրդ մնացել է անօթևան և դարձել է փաստական, ունենք գերիներ, մեծ տնտեսական կորուստ և ես մեր հանրությանը ուզում եմ ասել, որ ինչկան կարողանամ կհամախմբեմ մեր ժողովրդին, որ լինենք միասին և հզորանանք, ինձ համար նշանակություն չունի նախկինն ու այսօրվա  եղած ղեկավարությունը քանի որ մենք պետք է բոլորով համախմբված լինենք, որ թշնամին իմանա իր տեղը»։

Նա նաև իր խոսքում ասել է, որ հիասթափված չէ,  և պատրաստ է իր ողջ ուժն ու կապերը ներդնել՝ Հայաստանն այս վիճակից դուրս բերելու համար։ «Մենք շուտով ունենալու ենք համագումար, որի ընթացքում ներկայացնելու ենք մեր ծրագիրը, ցույց ենք տալու, թե ինչ ենք ուզում և ինչ ենք կարող անել։ Մեր ուժերը մեր մեջ են ու մենք պետք է ցույց տանք»։


 Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ  նշել է, որ ընտրություններին համատեղ մասնակցելու վերաբերյալ որոշումը պայմանավորված է մի քանի գործոններով, ինչպես նաև մի շարք նախագծեր իրականացնելու ցանկությամբ։ Այդ նախագծերն ուղղված են լինելու Հայաստանը ճգնաժամային իրավիճակից հանելուն։ Մասնավորապես, խոսքը երկրի անվտանգության ապահովման, դրա տնտեսական զարգացման և արտաքին գործընկերների հետ որակապես նոր հարաբերությունների հաստատման մասին է։  «Լինելու է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության  ընդանրական ցուցակը, որտեղ բաց սկզբունքին համապատասխան ընտրվելու են  բոլոր նրանք, ում մենք հարմար կգտնենք և կգտնենք, որ նրանք կարող են համագործակցել մեզ հետ։ Նրանք կլինեն մեր ցուցակում և մեր համակիրների շրջանում։  Պարոն Արզաքանցյանի հետ մենք ստորագրում ենք հուշագիր, որով մենք երկու կառույցներով  կանցնենք քաղաքական գործունեության»։

Արամ Սարգսյանի խոսքով, իրենք գալու են 4 հիմնական խնդիր լուծելու. «Մենք պետք է ձևավորենք նոր որակական հարաբերություններ ՌԴ-ի և Իրանի, Չինաստսնի և մեր մյուս դաշնակիցների հետ։ Մենք պետք է բոլոր խնդիրները մեր ուժերով լուծենք, որ մեր կողքին կանգնեն, մեզ օգնեն»։

«Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր  Տիգրան Արզաքանցյանը  կոչ է  արել բոլոր նրանց, ովքեր  ցանկանում են օգնել երկրին  կանգնեն իրենց դրոշի  ներքո․ «Ես, որպես «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի նախագահ, այսօր համաձայնագիր եմ ստորագրել Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ: Մեր ընտրացուցակը բաց կլինի: Կոչ եմ անում յուրաքանչյուրին, ով ցանկանում է և կարող է օգտակար լինել երկրին մոտ ապագայում և հետագայում, կանգնել մեր դրոշի ներքո: Մենք կանգուն կմնանք, կհաղթենք, կվերադառնանք զարգացման բնականոն հունին: Այս նպատակին հասնելու ճանապարհին ես պատրաստ եմ լիարժեք անձնական պատասխանատվություն ստանձնել հանուն արդյունքի: Սա իմ կյանքի մեծագույն մարտահրավերն է ՝ քրիստոնյայի պարտքը, հայի պարտքը: Իսկ հիմա՝ առա՜ջ»: