Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում
Քաղաքականություն

Իսկական սոցհարցումների արդյունքում հաղթում է 44-օրյա պատերազմի մասնակիցը

Սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի է ունենալու Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ: Քաղաքական բոլոր ուժերը և գործիչները ակտիվորեն պատրաստվում են արտահերթ ընտրություններին, սակայն, ի վերջո հասարակությո՛ւնն է որոշելու, թե ում է ցանկանում վստահել իր, իր ընտանիքի և  Հայաստանի ապագան՝ առնվազն հաջորդ հինգ տարիների համար:

Արտահերթ ընտրությունների օրվանից մեկ ամիս առաջ Pressmedia.am լրատվական կայքը սոցհարցման միջոցով պարզել է, թե քաղաքական գործիչներից ով հասարակական որչափ աջակցություն ունի, և ում կտա ընտրողն իր ձայնը, եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան առաջիկա կիրակի օրը:

Սոցհարցմանը Երևանում և Հայաստանի 10 քաղաքներում մասնակցել են 1.840 չափահաս մարդիկ, ովքեր ունեն ընտրության իրավունք:

Սոցհարցման թերթիկում ներառվել էր ընտրություններին մասնակցել պատրաստվող հիմնական քաղաքական գործիչների անուններն, ինչպես նաև նկարագրել էինք երկու հնարավոր թեկնածուների՝ առանց անվանական նշելու, թե ում նկատի ունենք:  Հարցաթերթիկը, որը լրացրել են հարցման մասնակիցները, ուներ հետևյալ տեսքը.

Եթե Հայաստանում առաջիկա կիրակի օրը տեղի ունենան Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ,  ապա ո՞ր թեկնածուին կտաք Ձեր ձայնը.

  • Լևոն Տեր-Պետրոսյան,
  • Ռոբերտ Քոչարյան,
  • Սերժ Սարգսյան,
  • Նիկոլ Փաշինյան,
  • Թեկնածու, ով անձամբ մասնակցել է 44-օրյա պատերազմին, ով ունի պետական կառավարման փորձ և երբեք չի եղել կոռուպցիայի մեջ,
  • Գործարար, բարերար, ով անձամբ չի մասնակցել 44-օրյա պատերազմին,
  • Այլ թեկնածու,
  • Ոչ մեկին:

Եվ այսպես, հարցմանը մասնակցած 1.840 ընտրողներից 20-ը կամ 1,08 տոկոս հայտարարել են, որ պատրաստ են քվեարկել առաջին նախագահ Լևոն  Տեր- Պետրոսյանի օգտին, Ռոբերտ Քոչարյանի օգտին՝ 170 ձայն կամ 9,23 տոկոս, Սերժ  Սարգսյանի օգտին՝ 20 ձայն կամ 1,08 տոկոս, Նիկոլ Փաշինյանի օգտին՝ 470 ձայն կամ 25,54 տոկոս, Թեկնածու, ով անձամբ մասնակցել է 44-օրյա պատերազմին, ունի պետական կառավարման փորձ և երբեք չի եղել կոռուպցիայի մեջ՝ 700 ձայն կամ 38,04 տոկոս, Գործարար, բարերար, ով անձամբ չի մասնակցել  44-օրյա պատերազմին՝ 60 ձայն կամ 3,26 տոկոս, այլ թեկնածու՝ 220 ձայն կամ 11,95 տոկոս, ոչ մեկին՝ 180 ձայն կամ 9,78 տոկոս:

Կարեն  Մանուկյան