Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում
Քաղաքականություն

Օրենքն ուժի մեջ մտավ

Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․  

«Սիրելի՛ հայրենակիցներ,

  «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել: Հիշեցնենք, որ համաներումը կիրառելի է այսօրվա դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի այն անձանց նկատմամբ, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից և կասկածվում, մեղադրվում կամ դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով (միայն եթե նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարվել է ռազմական դրության ժամանակ) սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ:

Համաներման մասին օրենքի կիրառումը մեր հայրենակիցների համար առավել պատկերավոր և կանխատեսելի դարձնելու համար ստորև ներկայացնում ենք գործնական որոշ պարզաբանումներ.

1. Եթե Դուք գտնվում եք հետախուզման մեջ, և Ձեր նկատմամբ ընտրված է կալանքի ձևով խափանման միջոց, ապա. անհրաժեշտ է մուտք գործել ՀՀ տարածք (2021թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ).մուտք գործելուց հետո կարճ ժամանակով վերցվելու եք արգելանքի և  ներկայացվելու եք վարույթն իրականացնող մարմին.կարճ ժամկետում վարույթն իրականացնող մարմինը կլուծի Ձեր նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը, և, ըստ այդմ, Դուք հնարավորություն կունենաք ազատվել արգելանքից և գտնվել ազատության մեջ.Համաներման օրենքի պահանջներին համապատասխանելու դեպքում իրավասու մարմինը Ձեր նկատմամբ կկիրառի համաներումը:

2.Եթե Դուք պատիժ եք կրում քրեակատարողական հիմնարկում, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառմանհարցը լուծելու է ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետը:

3.Եթե  Դուք դատապարտվել եք ազատությունից զրկելու հետ չկապված պատժի (օրինակ՝ տուգանք) կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել եք, և Ձեր վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը:

4.Եթե Ձեր վերաբերյալ գործը ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության կամ վերաքննիչ քրեական դատարանում է, սակայն մինչև Համաներման օրենքի ուժի մեջ մտնելը չի քննվել կամ քննվել է, բայց դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու են համապատասխանաբար ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության և վերաքննիչ քրեական դատարանները:

5.Եթե Ձեր հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է դատարանը' Ձեր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդության հիման վրա:

6.Եթե Ձեր գործով վճռաբեկ բողոքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ վճռաբեկ դատարանը:

7.Եթե Դուք ՀՀ դատարանների կողմից դատապարտվել եք, սակայն պատիժը կրում եք ՀՀ սահմաններից դուրս, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը:

* Նկարագրված իրավիճակներից յուրաքանչյուրի դեպքում էլ համաներումը Ձեր նկատմամբ կիրառվելու է միայն Համաներման օրենքի պահանջներին համապատասխանելու դեպքում:

Համաներման մասին օրենքի համաձայն՝

համաներումը չի կիրառվում'

1) մինչև օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է' դատարան.

2) այն անձանց նկատմամբ, որոնց դեպքում վերջին տասը տարվա ընթացքում'

ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հանրապետության նախագահի' ներում շնորհելու մասին հրամանագրի կամ համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, և որոնք դրանից հետո կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով կամ դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, կամ

բ. պատիժը կրելուց ազատել են Հանրապետության նախագահի' ներում շնորհելու մասին հրամանագրի կամ համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, և որոնք դրանից հետո կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով կամ դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, կամ

գ. քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, և որոնք դրանից հետո կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով կամ դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար.

3) այն անձանց նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանքը կատարել են մեկ այլ գործով նշանակված՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքով սահմանված փորձաշրջանի ընթացքում»-նշված է հայտարարության մեջ։ Տեղեկացնում ենք նաև, որ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը պատրաստ է իրավաբանական օգնություն ցույց տալ նշված օրենքի հետ առնչվող քաղաքացիներին և նրանց, ում նկատմամբ կիրառելի են համաներման կետերը։

Մանրամասների համար զանգահարել +374 55 003216 հեռախոսահամարով։

Ավելին