Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման ԱբովյանԿուբայի դեմ ԱՄՆ-ի գործողության անհրաժեշտությունը չկա. Թրամփ Մենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
Աշխարհ

Ֆրանսիայում ասել են, որ Նոտր Դամի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման ժանկետը կարող է գերազանցել այն հինգ տարին, որոնք հատկացրել է այդ աշխատանքների համար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին ասել է երկրի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը Le Parisien թերթում հրապարակված հարցազրույցում։

«Աշխատանքները կարող են ավարտվել ինչպես ավելի քան հինգ տարում, այնպես էլ դրանից պակաս ժամանակում։ Գլխավորն այն է, որպեսզի ամեն բան մանրակրկիտ արվի։ Բայց միանգամայն ակնհայտ է, որ պետք է այդ աշխատանքներն իրականացնել բարձր տեմպով, որպեսզի որքան հնարավոր է արագ տաճարը վերդարձվի հավատացյալներին, փարիզցիներին, բոլոր ֆրանսիացիներին եւ զբոսաշրջիկներին»,- ասել է Ռիեստերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Լավ է, որ Ֆրանսիայի նախագահը հավակնոտ նպատակ է առաջադրել՝ հինգ տարի, դա կխթանի նրանց, ովքեր կաշխատեն տաճարի վերականգնման վրա։ Այնուամենայնիվ, միանգամայն ակնհայտ է, որ գլխավորն այստեղ աշխատանքների արագությունը չէ, այլ դրանց որակը։ Այս վերակառուցումը պետք է նմուշ դառնա՝ հաշվի առնելով, թե ինչ է ներկայացնում այս տաճարը քրիստոնյաների համար, բոլոր ֆրանսիացիների, ամբողջ մարդկության համար»,- ընդգծել է նախարարը։

Նա հավաստիացրել է, որ չնայած կառավարության ներկայացրած օրինագծին, որը կքննարկվի մայիսի 10-ին Ազգային ժողովի կողմից եւ նախատեսում է նորմատիվ ակտերի ամբողջ շարքի չեղարկում, որպեսզի ավելի արագ իրականացվի վերակառուցումը, «ազգային արժեք համարվող տաճարի պաշտպանության ոչ մի խախտում տեղի չի ունենա»։  «Ես երաշխավորում եմ»,- ընդգծել է մշակույթի նախարարը։ «Կձեւավորվի պատմաբանների, տեխնիկների, գիտնականների ընկերակցություն, որպեսզի վերակառուցումը հնարավորներից լավագույնը դառնա»,- ասել է Ռիեստերը։

Վիճելի սրածայր աշտարակը

Նախարարը տեղեկացրել է «արդեն առաջիկա շաբաթներին» միջազգային ճարտարապետական մրցույթի անցկացման մասին՝ սրածայր աշտարակը վերակառուցելու համար, եւ վստահություն է հայտնել, որ նման մոտեցումը չի հակասում վերակառուցման նորմերին։ «Ազգային այս արժեքը կենդանի միջավայր է։ Երբ եկեղեցիները վերակառուցվում են հրդեհից հետո, շատ հաճախ դրանց արտաքին տեսքի փոփոխություններ են կատարվում։ Այն բանից հետո, երբ մրցույթի մասնակիցները ներկայացնեն իրենց նախագծերը, մենք կդիտարկենք այն հարցը, թե ինչն է ավելի լավ՝ վերականգնել սրածայր աշտարակը նախնական տեսքո՞վ, թե՞ ստեղծել ինչ-որ նոր, այլ բան»,- ասել է մշակույթի նախարարը։

Նախարարը չի բացառել, որ վերականգնողական աշխատանքների ժամանակ տաճարի կողքին ցուցահանդես կբացվի, որը զբոսաշրջիկներին կպատմի տաճարի պատմության, նրա գեղարվեստական արժեքների, հրդեհի եւ վերակառուցման մեթոդների մասին։ Գուցե այն կտեղակայվի Օտել-Դիո հոսպիտալի շենքում, որը գտնվում է տաճարի կողքին։

Տաճարը պաշտպանված է

«Ներկայում ամրացված եւ փլուզումից պաշտպանված են տաճարի շինության բոլոր տարրերը, որոնք անկայուն են դարձել հրդեհի հետեւանքով՝ ներառյալ վիտրաժները։ Բացառություն են կազմում միայն քարե կամարի որոշ մասերը»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ տաճարից դուրս են տարվել նաեւ գրեթե բոլոր գեղարվեստական եւ եկեղեցական արժեքները, «մնացել են միայն երկու խոշոր նկարներ եւ երկու արձան տրանսեպտի գոտում», քանի որ դրանք տաճարի վտանգավոր գոտում են գտնվում։

Ռիեստերը հրաժարվել է հրդեհի որեւէ պատճառ նշել։ «Ոչ մի բացատրություն այս պահին չկա։ Կարծիք կա, որ կրակը անհայտ պատճառով ծագել է սրաձեւ աշտարակի շրջանում։ Բայց անգամ չի որոշվել, թե արդյոք հրդեհը կապված էր նորոգման աշխատանքների հետ»,- ասել է նա։

«Եթե  մեղավորները պարզվեն, մենք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք, գուցե դատի տալու կամ տարբեր պատժամիջոցներ կիրառելու համար։ Բայց մենք նաեւ նորոգման աշխատանքների իրականացման անվտանգության նոր միջոցներ կսահմանենք, քանի որ դրանք կապված են որոշակի ռիսկերի հետ, որոնք առաջ են գալիս սարքերի եւ գործիքների կիրառման պարագայում։ Կամ էլ այնպիսի մարդկանց հայտնվելու հետ կապված, որոնք չպետք է գտնվեին այդտեղ»,- ասել է Ռիեստերը։

Նա «կեղծ» է անվանել պնդումները, թե տաճարի վիճակին հետեւել են անբավարար։ «Հասկանալի է, մենք անհրաժեշտ եզրակացություններ կանենք հրդեհից։ Ես արդեն կարգադրել եմ լրիվ ստուգել հրդեհային անվտանգությունը Ֆրանսիայի 87 տաճարներում եւ եկեղեցիներում, ինչպես նաեւ առավել կարեւոր մշակութային հուշարձաններում եւ մեծ թանգարաններում»,- տեղեկացրել է նախարարը։